Սիլվա Հակոբյանն՝ առանց դիմահարդարման

10:49   15 մարտի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, ով բալիկի է սպասում, ներկայացել է առանց շպարի։

Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում առանց դիմահարդարման է։ «Բնականների շարքից»,- կադրը մակագրել է երիտասարդ երգչուհին։ Լուսանկարը դուր է եկել նրա հետեւորդներին, ովքեր նշել են, որ նուրբ, գեղեցիկ ու հմայիչ տեսք ունի։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սիլվա Հակոբյանն անդրադարձել էր մամուլում տարածված մշակույթի նախարարության տեղեկանքին, որում, ի թիվս այլ կառույցների, առաջարկվում է լուծարել նաեւ Երգի պետական թատրոնը։ «Երբ որդեգրում եք որեւիցե նպատակ, նախ հոգեպես պետք է անցնեք այդ ճանապարհը, եթե ոչ` ուրեմն արդեն պարտված եք։ Երգի Պետական Թատրոնը, մեր սիրելի Գրիգորիչի գլխավորությամբ` եղել է, կա ու կլինի»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE