Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են արձագանքել օրերս մամուլում տարածված մշակույթի նախարարության տեղեկանքին, որում, ի թիվս այլ կառույցների, առաջարկվում է լուծարել նաեւ Երգի պետական թատրոնը։
Արամեն գրել է. «Ես չեմ սովորել երգի պետական թատրոնում, բայց պատմությունը լավ գիտեմ։ Այնտեղ կրթվել են մի քանի հզոր սերունդներ՝ երգիչների, հաղորդավարների, երգահանների եւ առհասարակ տաղանդաշատ մարդկանց։ Արթուր Գրիգորյանը այն մարդն է, ով բերեց երգարվեստի մի նոր տեսակ եւ որակ, բարձրացրեց արտիստի կարեւորությունն ու մակարդակը։ Մի ջնջեք պատմությունը, դա կարող է մեզ վրա ծանր նստել»։
.jpg)
Սիլվա Հակոբյանը նշել է, որ Երգի պետական թատրոնը եղել է, կա ու կլինի. «Երբ որդեգրում եք որեւիցե նպատակ,նախ հոգեպես պետք է անցնեք այդ ճանապարհը, եթե ոչ` ուրեմն արդեն պարտված եք։ Երգի Պետական Թատրոնը, մեր սիրելի Գրիգորիչի գլխավորությամբ` եղել է, կա ու կլինի»։

Անուշիկ Ալավերդյանը եւս դեմ է թատրոնի լուծարմանը: «Մի ամբողջ կյանք, մի ամբողջ պատմություն է այս պատերի ներսում՝ Երգի թատրոնի ներսում։ Մեկ վայրկյանում ոչնչացնել այս ամենը դա աններելի է...»,- գրել է նա։
.jpg)
Արփի Գաբրիելյանը նշել է, որ անթույլատրելի է փակել, քանդել թատրոնը. «14 տարեկան էի, երբ ընդունվեցի Երգի Պետական թատրոն։ Երգի թատրոնը դարձավ իմ «երկրորդ տունը», իսկ Արթուր Գրիգորիչը՝ իմ «երկրորդ հայրը»։ Այն, ինչ տվել է ինձ Երգի Թատրոնը, այն, ինչ սովորեցրել է ինձ Արթուր Գրիգորիչը, երբեք ոչնչի հետ չեմ փոխի։ Շատ կցանկանամ, որպեսզի յուրաքանչյուր երիտասարդ երգիչ, դերասան, հաղորդավար, անցնի այս դպրոցը եւ շփվի այս ֆենոմենալ մարդու հետ։ Անսահման մեծ հպարտությամբ եմ ասում. «Արթուր Գրիգորիչը իմ Ուսուցիչն է՝ այն մարդը, ում շնորհիվ ես այսօր այն եմ, ինչ կամ։
Փակե՞լ, քանդե՞լ Երգի Թատրոնը, դա ուղղակի անթույլատրելի է։ Ուզում եմ իմ անցյալը, իմ ներկան ու ապագան տեսնել իմ հայրենիքում»։
.jpg)
Արմինկան նշել է, որ իր սիրտն Արթուր Գրիգորյանի հետ է. «Ամենաթանկ խոսքերը, որոնք կարելի էր լսել մի մարդու շուրթերից, ով հիմնադիրն ու հիմնաքարն է հայկական էստրադայի (սովետական կայացած էստրադայից հետո) ու մասնավորապես՝ հայկական սոուլ երաժշտության:
Չափազանց տարբեր մտածելակերպ, ֆանտաստիկ խորը զգացողություն, հստակ նպատակ ու դրա հաղթանակած իրականացում,անմնացորդ սեր ու նվիրում երգին... Այսպիսին է նա՝ իմ ավագ ընկեր Արթուր Գրիգորյանն ու նրա ծավալած հսկայական ու անջնջելի գործունեությունը:
Գնահատեք, փայփայեք, մեծարեք, գոնե մի փոքր սովորեք ու Շնորհակալ եղեք.....
Արթուր Գրիգորիչ, Ձեր Արմինկայի սիրտը Ձեզ հետ է»:
View this post on Instagram
Վաչե Ամարյանը նշել է. «Արթուր Գրիգորյանի արած-դրածը ոչ մեկս իրավունք չունենք նույնիսկ չհիշելու... ոչ մեկս չենք թողնի մեր վարպետների ստեղծածը մի օրում որոշեն ու քանդեն…»
.jpg)
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են19:36, 5 նոյեմբերի
«Ես խուսափեցի բռնապետ անվանվելուց». Բեռնար Արնոն հումորով պետմել է ճգնաժամերի, մականունների և շքեղության ոլորտի ապագայի մասին