Louis Vuitton-ը Վիրջիլ Աբլոյի գլխավորությամբ ներողություն է խնդրել Մայքլ Ջեքսոնին նվիրված դեֆիլեի համար

18:09   15 մարտի, 2019

Ոչ մի կերպ չի հանդարտվում «Լքելով Նեվերլենդը» ֆիլմի շուրջ բարձրացած աղկումը։ Ֆիլի հերոսները հայտարարում են փոփ արքա Մայքլ Ջեքսոնի մանկապղծության մասին։ Այդ փաստը չէր կարող չազդել հանրության վերաբերմունքի վրա. նրա երգերը սկսել են արգելել, իսկ Լոնդոնում հանել են նրա արձանը։ Անտարբեր չի մնացել նաեւ Louis Vuitton նորաձեւության տունը, որը ներողություն է խնդրել երգչի կոստյումների մոտիվով հավաքածուի ցուցադրման համար։

Ուեյդ Ռոբսոնի եւ Ջեյմս Սեյֆչակի հիշողությունների վրա հիմնված վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հունվարին ԱՄՆ-ում կինոյի փառատոնի ընթացքում, իսկ մարտի 3-ին այն հեռարձակվել է HBO-ի եթերում։ Տղամարդիկ անկեղծորեն պատմել են Մայքլի Նեվերլենդ ռանչոյում մանուկ հասակում երգչի կողմից բռնության մասին։

Louis Vuitton-ի ցուցադրությունը տեղի է ունեցել հունվարին։ Տղամարդկանց հագուստի ստեղծագործական ղեկավար Վիրջիլ Աբլոն ներկայացրել է Ջեքսոմի բեմական կոսմտյումների իրենց վերաիմաստավորումը։

Սկանդալային ֆիլմի թողարկումից հետո նորաձեության տունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում է, որ հավաքածուի պատրաստման ընթացքում ֆիլմի մասին ոչինչ հայտնի չի եղել, քանի որ այն առաջին անգամ ցուցադրվել է Փարիզում դեֆիլեից մեկ շաբաթ անց։

Հայտարարությունում նշվում է, որ վավերագրական ֆիլմը «մեծ ցավ» է պատճառել ապրանքանիշին։ «Հասկանում եմ, որ ֆիլմի թողարկման լույսի ներքո դեֆիլեն հուզական արձագանք է առաջացրել։ Ես կտրականապես դատապարտում եմ երեխաների նկատմամբ բռնության ցանկացած ձեւ, դաժանություն եւ մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգում»,- Վիրջիլ Աբլոյի խոսքերը մեջբերել է ՎիՎիԴի-ն։



© NEWS.am STYLE