Սպորտային վերնաշապիկ եւ կարճ կիսաշրջազգեստ․ Անելյա Գուբրյանի առօրյա լուքը

22:32   16 մարտի, 2019

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալի ամենանուրբ եւ գեղեցիկ կերպարներից է Անին, որին մարմնավորում է մոդել-դերասանուհի Անելյա Գուբրյանը:

Անելյան միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա գրեթե ամեն օր իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացնում է հմայիչ լուսանկարներ, պատմում է աշխատանքի, առօրյայի ու ժամանացի մասին։

Հմայիչ Անելյան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա լուքով։ Նա կրում է սեւ կիսաշրջազգեստ, նույն երանգի զուգագուլպաներ, կարմիր վերնաշապիկ, իսկ նրա կերպարը համալրում են սպորտային կոշիկները։ Լուսանկարին կից, սակայն Անելյան մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am STYLE-ը 18-ամյա մոդելի հետ զրուցել էր իր կերպարի, սիրո մեջ համարձակ քայլերի, մոդելինգի եւ դերասանության մասին:

«Երազանքներս ինձ գեղեցկացնում են, դրանց մեծ մասը դառնում են նպատակներ, որոնք կիրագործեմ մոտակա 2-3 տարիների ընթացքում: Բայց ունեմ երազանքներ, որոնք պետք է մնան միայն իմ սրտում, այսինքն՝ անիրական են. դրանք են տարբերում ինձ բոլորից, քանի որ անիրական երազանքները կյանքի հմայքն են…», - ասել էր նա։



© NEWS.am STYLE