«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալի ամենանուրբ եւ գեղեցիկ կերպարներից է Անին, որին մարմնավորում է մոդել-դերասանուհի Անելյա Գուբրյանը: Թվում է, թե ապահով ընտանիքում ծնված գեղեցիկ աղջիկը չի կարող ունենալ ոչ մի խնդիր, սակայն Անելյայի հերոսուհին գլամուրային կյանքով ապրող հարուստ աղջիկներից չէ: Անին ստիպված է պայքարել հանուն առողջության եւ հանուն սիրո…
NEWS.am STYLE-ը 18-ամյա մոդելի հետ զրուցել է իր կերպարի, սիրո մեջ համարձակ քայլերի, մոդելինգի եւ դերասանության մասին:

Անելյա, կպատմե՞ս՝ ինչպես եւ երբ սկսվեց մոդելային գործունեությունդ:
Փոքր տարիքից մասնակցում եմ ցուցադրությունների եւ ֆոտոնկարահանումների, բայց 2016 թ-ից որոշեցի ավելի պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել մոդելինգով: Ընդունվեցի Atex նորաձեւության կենտրոն եւ մասնակցեցի այնտեղի դասընթացներին: Դրանից հետո սկսվեց իմ մոդելային կարիերան:
Ի՞նչ մասնագիտություն ես ստանում:
Սովորում եմ Երեւանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսում:
Այժմ քեզ տեսնում ենք «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում: Ինչպե՞ս ստացվեց մոդելինգից անցումը դերասանության:
Ես անցում չեմ կատարել: Փորձում եմ երկուսն էլ համատեղել, քանի որ երկուսի հանդեպ էլ մեծ սեր եմ տածում:

Քեզ ո՞ր հարթակում ես ավելի լավ զգում` պոդիումի վրա, թե՞ նկարահանման հրապարակում:
Պոդիումի վրա զգում եմ մարդկանց անմիջական կապը, ինչի շնորհիվ մեծ ադրենալին եմ ստանում, իսկ նկարահանման հրապարակում եւս շատ ոգեշնչված եմ աշխատում, քանի որ զգում եմ մեծ պատասխանատվություն՝ աշխատելով բարձր վարկանիշ ունեցող հեռուստասերիալում: Փորձում եմ գոհացնել թե ինքս ինձ, թե նկարահանող խմբին եւ հեռուստադիտողին: Ինձ համար այս երկու աշխատանքն էլ կյանքիս կարեւոր փուլերն են. կարծում եմ՝ սերս փոխադարձ է (ժպտում է):

Խոսենք կերպարիդ` Անիի մասին: Ինչո՞վ այն քեզ գրավեց:
Ինձ միշտ գրավում են մարդիկ, որոնք լավատես են, եւ յուրաքանչյուր իրավիճակում էլ տատանվելու, անորոշ մնալու եւ բացասական լիցքերով լցվելու փոխարեն գտնում եմ մոտիվացվելու կետեր:

Անին չի վախենում ինքն անել առաջին քայլը սիրո մեջ: Դու ինչպիսի՞ն ես այդ հարցում: Համաձա՞յն ես կերպարիդ գործողությունների հետ:
Ես եւս համարձակ եմ սիրո հարցում: Չեմ կարծում, թե սիրո մեջ կան առաջնային կամ երկրորդային քայլեր: Եթե կա սեր, ուրեմն ամեն ինչ բալանսի մեջ է, եւ հենց դա է առաջնային:
Ինչպիսի՞ կերպար է քեզ համար Անին` լուսավո՞ր, թե՞ տխուր:
Հենց տխրությունից է արթնանում իր լույսն ու ծածկում յուրաքանչյուր հուսահատություն:
Հաջորդիվ ինչպիսի՞ հերոսուհու կցանկանայիր մարմնավորել:
Կերպար, որը կհորդորի մարդկանց չնահանջել եւ լինել ուժեղ:

Խաղընկերներիցդ ո՞ւմ հետ ես ավելի մեծ հետաքրքրությամբ աշխատում:
Յուրաքանչյուրն ինձ համար յուրովի հետաքրքիր է՝ թե որպես անձ, թե որպես կերպար: Ինձ համար մեծ ուրախություն է աշխատել հասուն եւ լեցուն մարդկանց հետ, որոնցից սովորելու շատ բաներ ունեմ:
Ի՞նչ նախասիրություններ ունես առօրյայում: Ինչո՞վ ես զբաղվում նկարահանումներից դուրս:
Քանի որ իմ օրը շատ հագեցած է անցնում, ազատ ժամանակ փորձում եմ հանգստանալ ընկերներիս շրջապատում կամ կարդալ, ինչն ինձ օգնում է ավելի լավ ճանաչել իմ անձը:
Ի՞նչ երազանքներ եւ նպատակներ ունես:
Երազանքներս ինձ գեղեցկացնում են, դրանց մեծ մասը դառնում են նպատակներ, որոնք կիրագործեմ մոտակա 2-3 տարիների ընթացքում: Բայց ունեմ երազանքներ, որոնք պետք է մնան միայն իմ սրտում, այսինքն՝ անիրական են. դրանք են տարբերում ինձ բոլորից, քանի որ անիրական երազանքները կյանքի հմայքն են…
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Անելյա Գուբրյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 23 հոկտեմբերի
Փարավոնները չեն լրացրել պահանջվող փաստաթղթերը. Շոտլանդիայի թանգարանը հեռացրել է մումիաները համաձայնության բացակայության պատճառով15:44, 23 հոկտեմբերի
Միլիարդատերերը գնում են 100 մլն դոլարանոց առանձնատներ միայն դրանք քանդելու համար. Ֆլորիդայի գերշքեղության մոլուցքը աճում է14:32, 23 հոկտեմբերի
«Սա իմ աշխատանքը չէ». NBA-ի աստղ ԼաՄելո Բոլը խոստովանել է, որ չի փոխում որդու տակդիրները14:15, 23 հոկտեմբերի
Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին13:16, 23 հոկտեմբերի
Դերասան Թայգեր Շրոֆի դեմ մահափորձը կրկին վախ է բերել Բոլիվուդ. գանգստերները կրկին սպառնում են աստղերին12:29, 23 հոկտեմբերի
Իր դերակատարումը ծաղրի արժանանալուց հետո Քիմ Քարդաշյանն ինքն է առաջարկել այն հեռացնել ֆիլմից12:07, 23 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է իր ֆիրմային մանիկյուրից հանուն նոր տրենդի. կարմիր եղունգները թանկ և նրբագեղ տեսք ունեն11:38, 23 հոկտեմբերի
Hermès-ը ուժեղացնում է խանութների անվտանգությունը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո11:18, 23 հոկտեմբերի
Փիթբուլը բացահայտել է Ջենիֆեր Լոպեսի հետ իր վիրուսային լուսանկարի գաղտնիքը10:51, 23 հոկտեմբերի
«Դու կործանում ես իմ կյանքը». Քիմ Քարդաշյանը չորս շաբաթ չի խոսել քրոջ՝ Քորթնիի հետ գաղտնի հարսանիքի պատճառով10:23, 23 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը կասկածվում է մանկական պոռնոգրաֆիա պահելու մեջ. նրա դեմ հայտարարություն է տվել հարազատ որդին09:00, 23 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ