Քիմ Քարդաշյանն ամերիկյան կալանավայրերի, դատական համակարգի ու անարդարության մասին

12:08   17 մարտի, 2019

38-ամյա աստղ Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում նոր գրառում է կատարել, որում խոսել է ամերիկյան արդարադատության, բանտային ու դատական համակարգի մասին։ Նա գրել է․

«Անցած տարվա ընթացքում ինձ ծանրաբեռնեցի քրեական օրենսդրության մասին գիտելիքներ ձեռք բերելով։ Այցելեցի կալանավայրեր, հանդիպեցի կալանավորված անձանց հետ եւ օգնեցի երկու անարդար որոշումներում՝ ներառյալ երկու մահապատժի դատապարտված անձանց։ Հանդիպեցի Նյուսոմի նահանգապետի հետ եւ նրա որոշումն օգնեց վերջ տալ «կալիֆորնիական մահապատժին»։ Ռասսայական անհավասարությունը տարածվում է արդարադատության ողջ համակարգով, եւ հատկապես այն դեպքերում, երբ խոսքը հասնում է մահապատժին։ Հույս ունեմ, որ մենք կարող ենք ամեն ինչ փոխել դեպի լավն ու ճիշտ որոշումները, որոնք կօգնեն հարվածից հետո ոտքի կանգնող զոհերին եւ կնպաստեն արդարության հաստատմանը»։

Հիշեցնենք, որ անցած տարի Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ քննարկել բանտային բարեփոխումները։ Նրանց համատեղ ջանքերով հնարավոր եղավ փրկել թմրադեղերի ապօրինի շրջանառության համար ցմահ բանտարկված 62-ամյա Էլիս Ջոնսոնին, որը 21 տարի ճաղերի ետեւում է անցկացրել։ Նախագահ Թրամփը ներում շնորհեց Էլիսին։



© NEWS.am STYLE