«Սա էլ կանցնի ու կգնա, ապրեք Ձեր միակ կյանքը». Անդրե

10:53   18 մարտի, 2019

Երգիչ Անդրեն նոր լուսանկար է հրապարակել NEWS.am Style-ի ֆոտոշարքից եւ մեկնաբանել այն։

«Սա էլ կանցնի ու կգնա, ապրեք Ձեր միակ կյանքը»,- ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարի մեկնաբանություններում գրել է երգիչը։

Հիշեցնենք՝ ֆոտոշարքում երգչի ոճը համացանցում քննարկումների առիթ էր դարձել։ արձագանքելով քննարկումներին՝ Անդրեն ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ֆոտոշարքի նկարներից մի քանիսն ու գրել. «Հլը էս Անդրեին, ինչ ա հագել... վայ, վույ, վայնասուն լօլ։ Ժող, նոր նկարներ ունեմ, կարո՞ղ ա ուզեք թարմացնել ձեր ֆեյսբուքյան էջերը»։

Հրապարակված կադրերց մեկը երգիչը հետեւյալ կերպ էր մեկնաբանել. «Վերեւից իրենց երեւակայող փղերն անգամ մրջյունի չափսի էլ չեն, նայում եմ, բայց չեմ տեսնում...»։



© NEWS.am STYLE