Արսեն Սաֆարյան. «Քեզ հավատով գտա»

Պահարան. Ինչպես հագուստ ընտրել երեխաների համար

«Մանկական ձայնը»․ Միշան՝ Ստեփանակերտից

«Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի առաջին թրեյլերը

Պահարան. Որտեղ ինչ կրել. Dress code-ի տեսակներն ու տարբերությունները

Ռոբերտ Բագրատյան․ «Մանկական ձայնը»՝ The Show Must Go On

«Ալադին» նոր ֆիլմի թրեյլերը

Սրբուկը ներկայացրեց եվրատեսիլյան երգի տեսահոլովակը

Պահարան. Unisex հագուստ

«Ինչպիսի երեխա, ֆանտաստիկ է». Սաշա Խարազյանը փայլել է «Մանկական ձայնը» շոուի ժամանակ

POPcorn blog. Հետաքրքրիր փաստ մարտի 8-ի մասին

«Երկու ուրվական». Project LA-ի նոր երգը՝ Վահան Տերյանի խոսքերով

Լույս է տեսել «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի թրեյլերը

Պահարան.Նորաձեւ պրինտեր` գարնանն ընդառաջ

Համացանցում հայտնվել է Ռոբերտ Դե Նիրոյի եւ Ալ Պաչինոյի մասնակցությամբ ֆիլմի թիզերը

POPcorn blog. Ջուսը հարցազրույց է վերցնում Ջուսից

«Գիտեմ, որ սա Շառլ Ազնավուրի հայրենիքն է». «Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին ժամանեց Երևան

Լոլիտան՝ թմրադեղերից կախվածության եւ ոչ սթափ վիճակում ելույթների մասին

«Որդիս 21 տարեկան կարող էր լինել… բայց ես կորցրի նրան». Անդրեի սկանդալային խոստովանությունն ու նոր ֆոտոշարքը՝ NEWS.am STYLE-ում

12:08, 6 մարտի

Exclusive

Նա միշտ երգում է գեղեցիկ սիրո մասին, բայց ասում՝ եղել է շրջան, որ ինքը դադարել էր հավատալ անկեղծ սիրուն: Նա միշտ փորձել է անձնականը գաղտնի պահել մամուլից, բայց նրա որոշ սիրավեպեր հայտնի են դարձել հանրությանն ու լայնորեն քննարկվել:

20 տարի բեմում, 20 տարի մամուլի ուշադրության կենտրոնում. թվում է՝ հայ հանդիսատեսն ու երկրպագուներն արդեն ամեն ինչ հասցրել են իմանալ Անդրեի մասին, բայց արի ու տես՝ նա անակնկալներով լի է:

Տեւական ժամանակ ԱՄՆ-ում գտնվող երգիչն օրերս Երեւանում էր: NEWS.am STYLE-ը հանդիպեց Անդրեին ֆոտոշարք իրականացնելու նպատակով, իսկ մեր հարցազրույցն այնքան ջերմ ու անկեղծ ստացվեց, որ երգիչն առաջին անգամ հանդես եկավ մի շարք բացահայտումներով…

Առաջին սիրո, չծնված երեխայի եւ հայր լինելու մեծ ցանկության մասին… Կարդացեք Անդրեի բացառիկ հարցազրույցը՝ առաջինը NEWS.am STYLE-ում:

Անդրե, ասում են ամուսնացել ես, հա՞:

Գիտե՞ս, ասում են ու շատ բաներ են ասում: Իմ փոխարեն շատ բաներ են որոշում, արդեն սովոր եմ այդ ամեն ինչին ու վաղուց՝ կարելի է ասել՝ արդեն 20 տարուց ավել: Եթե այդպես են որոշել, ու այդպես են մտածում, թող այդպես լինի (ծիծաղում է): Ես որեւէ մեկնաբանություն չեմ ուզում տալ այդ ամենի շուրջ, որովհետեւ կարծում եմ՝ այդ հարցերի պատասխանը տրվեց «Քեզ տեր եմ» տեսահոլովակում: Բայց դրանից հետո էլ շարունակվեցին շնորհավորանքներ: Երեւի, միշտ էլ հետաքրքիր է մարդու անձնականը, բայց ես կցանկանայի, որ իմ արվեստն ավելի շատ հետաքրքրեր մարդկանց: Ուրախ եմ, որ իմ արվեստն, իսկապես, հետաքրքիր է այն հանդիսատեսին, որը 20 տարի շարունակ իմ կողքին է:

Այսինքն՝ մինչ օրս չե՞ս ցանկանում կոտրել տեսահոլովակի հերոսուհու հետ կապված առեղծվածը, թե՞

Նրանք, ովքեր ինձ այս տարիների ընթացքում հասցրել են ճանաչել, վստահ եմ՝ գիտեն, որ ես երբեւիցե իմ անձնական կյանքն ու հարաբերությունները չեմ սիրել ի ցույց դնել հանրությանը… (ժպտում է):

Փաստորեն, այստեղից կարելի է ենթադրել, որ անձնականումդ դեռեւս պաշտոնական փոփոխություն չկա, թե չէ՝ ինչպես նշեցիր՝ լուսանկարներ չէիր հրապարակի…:)

Բոլորին հետաքրքրող ցանկացած հարցի պատասխան հենց տեսահոլովակում է: Ընդամենը պետք է այն սկզբից մինչեւ վերջ դիտել: Բայց ցավոք՝ այսօր մարդիկ միայն լուսանկարներով են կարծիք կազմում կամ միայն նյութերի վերնագրեր ընթերցելով՝ չկարդալով ամբողջական նյութն ու չդիտելով տեսանյութը: Դա նույնն է, ինչ երկու ժամ տեւողությամբ հրաշալի ֆիլմը դիտելու փոխարեն միայն մի քանի վայրկյան տեւող թիզերը նայես:

Կարելի՞ է ենթադրել, որ տեսահոլովակի վերջաբանը ներկայացնում է հենց քո նշանադրության պատմությունը, որը տարիներ առաջ մեծ արձագանգ ստացավ մամուլում:

Շատերի կյանքում եղել է նման պատմություն: Ես չեմ ցանկանում շատ բաներ բացահայտել, որովհետեւ, պարզապես, չեմ ցանկանում: Չեմ ուզում անդրադառնալ այն ամենին, ինչ եղել է իմ անցյալում, որովհետեւ այն, ինչ կա իմ ներկայում, ավելի լուսավոր է, ավելի ուրախ ու սիրով լի: Կան տեսահոլովակներ, որոնք ներկայացնում են իմ կյանքը, որոնց սցենարը հնարված չէ, բայց չեմ ասի՝ որոնք են դրանք (ծիծաղում է):

Այնուամենայնիվ, դու այն արտիստներից ես, որ որքան էլ փակ ես պահել անձնականդ, ցանկացել ես  դա, թե ոչ՝ քո սիրավեպերից շատերը հայտնի են դարձել հանրությանը: Ինչ ես կարծում՝ ինչո՞ւ դրանք տրամաբանական շարունակություն չեն ունեցել:

Երբ հանրային մարդ ես, ուզած, թե չուզած՝ անձնական կյանքդ հետաքրքիր է բոլորին: Ինչո՞ւ տրամաբանական ավարտ չունեցան… պատճառները շատ էին՝ հիասթափություններ, միմյանց չհասկանալ, դավաճանություններ: Գիտե՞ս, ես, առհասարակ, ընկերություն անելուց երբեք եւ երբեւիցե չեմ մտածել, որ դա պարտադիր պետք է տրամաբանական շարունակություն ունենա, վերածվի ամուսնության: Ամուսնությունը շատ լուրջ որոշում է: Կարծում եմ՝ դա ավելի շատ որոշում է, քան զգացմունք: Երեւի միշտ երկկողմանի պատրաստ չենք եղել այդ ամենին:

Շատերը քեզ համարում են սրտակեր, բայց փաստորեն քո սիրտն էլ են կոտրել, եւ ինչպես ինքդ նշեցիր՝ քո կյանքում եղել են եւ հիասթափություններ, եւ դավաճանություններԱյդ ամենը ստիպե՞լ է, որ երբեւիցե չարանաս:

Այո, իմ սիրտն էլ են շատ կոտրել, բայց ավելի ճիշտ կլինի ասել՝ այն ոչ թե կոտրված է եղել, այլ հիասթափված: Եղել է շրջան, որ դադարել էի հավատալ անկեղծ սիրուն: Թեեւ շատ գեղեցիկ երգեր էի երգում սիրո մասին, բայց ինքս չէի հավատում սիրուն: Բայց, իհարկե, եթե մի բան մեկ անգամ չի ստացվում, չի նշանակում, որ պետք է դադարել հավատալուց: Այսօր, կարծես, թե հատկապես անձնական կյանքում բոլորն ավելի էգոիստ են դարձել, ավելի շատ իրենք իրենց մասին են մտածում: Ես կարծում եմ՝ եթե անձնական կյանքի մասին է խոսքը, 1+1 հավասար է, ոչ թե 2-ի, այլ 1+1=1, որովհետեւ երկու հոգի պետք է մեկ դառնան՝ մի ամբողջություն, ոչ թե ամեն մեկը փորձի իր սկզբունքներն առաջ տանել: Զիջումներն այսօր մոռացվել են… Հիասթափություններ շատ են եղել, բայց երբեւիցե չեմ չարացել: Չեմ հիշում նման դեպք, որ ես իմ չստացված անձնական պատմության ավարտին տրագեդիա սարքեի մեկի համար, բայց եղել է դրա հակառակը, երբ նա, ով տվյալ շրջանում կողքիս է եղել, փորձել է կյանքս թունավորել: Ժամանակի հարց էր, ես անգամ պատասխան չէի տալիս, եւ այդ ամեն ինչն անցնում ու մոռացվում էր ուղղակի: Առհասարակ, եթե ես մի բանից հիասթափվում եմ, եթե մի բան կոտրվում է իմ կյանքում, ուրեմն վերջացած է ամեն բան: Սերը նման է շատ փխրուն մի երեւույթի, որը  երբ ճաք է տալիս ու փորձում ես վերանորոգել, միեւնույն է՝ այդ ճաքը միշտ մնում է: Ըստ իս`հենց սկզբից երկու կողմն էլ պետք է ջրեն այդ զգացմունքը, պետք է ջանք թափվի… Չգիտեմ՝ երեւի շատ եմ արդեն փիլիսոփայում, բայց երբ 16 տարեկանում սիրահարված էի, ես պատրաստ էի ամուսնության, ուղղակի տարիքից ելնելով՝ շատ խոչընդոտներ եղան… Բայց կյանքում ունեցել եմ նման սեր, որը բոլոր սերերից ամենամեծն է եղել:

Ձայնիդ մեջ զղջում զգացի: Այսօր ափսոսո՞ւմ ես, որ. ամեն դեպքում, անկախ տարիքից չես կայացրել կյանքիդ այդ կարեւոր որոշումը

Զղջում եմ միայն նրա համար, որ ես այսօր կարող էի ունենալ 21 տարեկան որդի.... բայց փաստը մնում է փաստ, որ ես կորցրի նրան… Միայն դա է, որ ինքս ինձ չեմ ներում: Այդ կորուստն ինձ համար ծանր է մինչ այսօր…

Անկեղծ ասած՝ չէի սպասումիսկապե՞ս նման պատմություն է եղել քո կյանքում: Քո թույլտվությամբ հարցնեմինչո՞ւ նա չծնվեց:

Չեմ ուզում ծավալվել ու այդ ամեն ինչը վերհիշել… 1998 թ էր… Ինձ ցավ է պատճառում այդ հիշողությունը, ինձ ցավ է պատճառում, որ նա այսօր չկա: Ուղղակի չեմ ուզում շարունակել այս թեմայով խոսել… Բայց այն միտքը, որ նա կարող էր լինել իմ կյանքում, բայց չկա… Իհարկե, զղջում եմ շատ… Այն ժամանակ երկուսս էլ ունեինք մեր կյանքը, մեր նպատակները… Չեմ ուզում ասել, որ ամեն ինչ փուչ էր, բայց ամեն դեպքում, ես իմ ներսում այդ պակասը զգում եմ:

Ես, իրոք, տխրում եմ, որ քո կյանքում եղել է նման պատմություն ու ներողություն եմ խնդրում հիշողությունները կրկին արթնացնելու համարԿցանկանայի անցում կատարեինք քո կյանքի ամենալուսավոր կետերից մեկին՝ զարմուհուդ՝ Վիկտորիային, որին դստեր պես ես սիրում; Փաստորեն, կարոտն այնքան խեղդեց, որ նրա՞ն էլ տարար քեզ մոտ ԱՄՆ:

Իսկապես… նա իմ քրոջ դուստրն է, բայց տարբերություն չկա ինձ համար: Նա իմ կյանքն է, նա իմ ամեն ինչն է, մեր ընտանիքի ուրախությունն է: Անգամ ամենախավար օրս կարող է վերածվել լուսավորության, երբ նա ինձ գրկում է ու համբուրում: Այո, կարոտն այնքան էր խեղդում, որ վերջապես ընտանիքս կողքիս է: Որտեղ էլ լինես, սիրելի մարդիկ պետք է կողքիդ լինեն: Դու միայն կարող ես արարել այն ժամանակ, երբ ընտանիքդ ու հարազատներդ կողքիդ են, որովհետեւ ոչ ոք չի կարող լրացնել նրանց բացը:

Հիմա տարվա մեծ մասն անցկացնում ես Միացյալ Նահանգներում, որտեղ վերջերս իրականցրիր կարեւորագույն երազանքներիցդ մեկը՝ ստեղծել քո սեփական ակադեմիան՝ Andre Art Academy-ն: Մի փոքր կպատմե՞ս այդ մասին:

Շատ ուրախ եմ, որ տարիներ անց այն երազանքն ու նպատակը, որն ունեցել ենք ես եւ քույրս՝ Անուշը՝ սեփական ակադեմիա հիմնելը, որը որ 2006 թ-ից ենք դեռեւս ծրագրել, վերջապես դարձավ իրականություն: Թղթաբանական գործընթացն արդեն պատրաստ է, շուտով կհայտարարվի ընդունելության մասին եւ երեւի արդեն մեկ ամիս անց կկայանա բացումը: Այդ հրաշալի վայրում ես սպասելու եմ իմ ուսանողներին: Դասավանդելու են միայն պրոֆեսիոնալներ: Կարծում եմ՝ հեռուստադիտողը, որն իմ գործունեությանը հետեւել է տարբեր նախագծերի շրջանակներում, արդեն գիտի, թե մասնակցին ինչպիսին եմ կարող դարձնել՝ մշակելով, իհարկե, նրա՝ Աստծո կողմից տրված տաղանդը, որոշակի հավելումներ անելով: Վստահ եմ, որ դա կլինի այստեղի լավագույն ակադեմիաներից մեկը, որտեղ կարող են սովորել երգել, պարել, առհասարակ, արվեստին մոտ լինել, շփվել հայտնի արտիաստների հետ: Դեռ շատ գաղտնիքներ չեմ ցանկանում բացահայտել, շուտով ամեն ինչ ավելի պարզ կդառնա:  Աստված տա, որ ապագայում մեր ենթաճյուղերն ունենանք նաեւ Հայաստանում: Նման միտում ունենք: Ուզում եմ կրթել այնպիսի սերունդ, որը որակ կմատուցի մեր լսարանին: Ես այն ուսուցիչներից չեմ, որոնք նախանձում են իրենց ուսանողներին եւ չեն ցանկանում, որ նրանք անցնեն իրենց… Ես իմ կյանքում, ցավոք, ունեցել եմ նման ուսուցիչներ, անուններ չեմ նշի: Բայց ես հպարտանում եմ իմ սաներով, եւ նրանց հաջողությունը նաեւ իմն եմ համարում:

Քեզ չճանաչող մարդիկ էկրանից տեսնելով հաճախ բնութագրում են՝ որպես «մեծամիտ», «ինքնահավան», «չափից դուրս լուրջ». Այս բնորոշումները որքանո՞վ են համապատասխանում քեզ, եւ ըստ քեզ՝ ինչո՞ւ է քո անձի շուրջ նման կարծիք ստեղծված:

Գիտես՝ ճիշտն ասած՝ ինձ միեւնույն է, որովհետեւ իմ ընկերները, իմ ծանոթները գիտեն՝ ինչպիսին եմ ես իրականում: Կյանքում ես չեմ տարբվերվում, որովհետեւ էկրանին էլ ես միշտ անկեղծ եմ, բայց երեւի կերպարս՝ վստահ կերպարս (ես երբեք անվստահ բեմում կամ էկրանին չեմ եղել), այդպիսի տպավորություն է ստեղծում: Բայց չես կարող մարդկանց կարծիքը փոխել, եւ ես չեմ էլ փորձում դա անել, որովհետեւ ինձ ճանաչողներն ինձ հարգում ու սիրում են այնպիսին, ինչպիսին կամ: Իսկ ես միշտ մաքսիմալ անկեղծ եմ եղել իմ հանդիսատեսի հետ:

Անդրե, շնորհակալ եմ.. Շնորհակալ եմ, որ անկեղծացար, որ մեզ ու մեր ընթերցողներին վստահեցիր քո կյանքի այն պատմությունը, որի մասին տարիներ շարունակ լռում էիրԲայց հետաքրքիր է՝ ամեն անգամ, երբ հարցազրույցներում անկեղծանում ես, հետո զղջում ունենո՞ւմ ես: Օրինակ՝ այսօրվա հարցազրույցից հետո չե՞ս փոշմանելու, որ այդչափ անկեղծացար:)

Երբեւիցե որեւէ հարցազրույցից հետո չեմ փոշմանել: Առհասարակ, միշտ եմ փորձել անկեղծ լինել: Չգիտեմ՝ ինչու, սիրո, անձնականի ու զղջումների մասին այդ հարցերը, տարան նրան, որ ես կյանքումս առաջին անգամ խոսեմ մի թեմայի շուրջ, որը իմ մեջ խորը պահված է եղել: Չգիտեմ՝ ինչու այդքան անկեղծացա, բայց ես էլ եմ շնորհակալ… Չեմ փոշմանել ու չեմ փոշմանելու: Մի անգամ եմ միայն փոշմանել, երբ տարիներ առաջ գործնական խնդիրներ ունեցա, որոնց մասին պատմեցի ինձ այն ժամանակ ընկեր թվացող մի լրագրողի, բայց նա մի քանի օր անց թերթում տպագրեց այն պատմությունը, որը ես նրան պատմել էի՝ որպես իմ ընկերոջ, դրանից հետո զգույշ եմ դարձել… (ծիծաղում է):

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Դիզայներ-ոճաբան՝ Սեդա Մանուկյան

Վարսահարդար՝ Hagop Bajakjian

Նկարահանման մի մասն իրականացվել է Messier 53 հյուրանոցում


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ