Շքեղ ու դասական կերպար. Ալինա Մարտիրոսյանի նոր լուսանկարը

17:45   19 մարտի, 2019

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Դերասանուհին նոր կադրերը տեղադրել է իր միկրոբլոգում։ Ալինան դասական ոճի հագուստ է ընտրել՝ սեւ բլուզը համադրելով կոստյումի հետ։ Կերպարն ամբողջացրել են խոշոր զարդերը՝ մարգարտյա ականջօղեր եւ վզնոց, ինչպես նաեւ փայլուն ժամացույց։ Ալինա Մարտիրոսյանը վառ դիմահարդարմամբ է. ընդգծված են աչքերն ու շուրթերը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ալինան խոսել էր որպես երգչուհի ներկայանալու, առաջիկա ծրագրերի, նոր նախագծում նկարահանվելու եւ ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի առաջին մոնոներկայացման մասին:



© NEWS.am STYLE