Ամեն դեպքում նրանք միասին են. Քսենիա Սոբչակը եւ Կոնստանտին Բոգոմոլովը երեկույթի ընթացքում չեն թաքցրել զգացմունքները (վիդեո)

13:06   21 մարտի, 2019

Համացանցում արդեն մի քանի ամիս շարունակ քննակում են Քսենիա Սոբչակի եւ Կոնստանտին Բոգոմոլովի սիրավեպի մասին լուրերը։ Ըստ տեղեկությունների՝ նրանք միասին են նշել 2019թ., ծանոթացրել են երեխաներին, իսկ պապարացիները նրանց լուսանկարել են ընթրիքների ընթացքում։ Երկրպագուները վստահ են, որ հենց Բոգոմոլովի հետ հարաբերություններ են Մաքսիմ Վիտորգանի հետ ամուսնալուծության պատճառ դարձել։

Աստղերի սիրավեպը հաստատվել է Ռեզո Գիգինեշվիլիի «Զգաստ վարորդը» ֆիլմի թողարկման առիթով կազմակերպված երեկույթի ընթացքում։ Ու թեեւ Քսենիան եւ Կոնստանտինն առանձին են եկել եւ կարմիր գորգին որպես զույգ չեն լուսանկարվել, դահլիճում միասին են նստել։

Ավելի ուշ՝ երեկույթի ընթացքում, նրանք չեն թաքցրել զգացմունքները։ Ռոմանտիկ պահը լուսանկարել եւ Instagram-ում հրապարակել է Սվետլանա Բոնդարչուկը։ Հոլովակում Բոգոմոլովը կատարում է Կոնստանտին Մելաձեի «Опять метель» երգը եւ իջնում բեմից, մոտենում Սոբչակին, եւ նրանք գրկախառնված պարում են։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sveta RU (@a030aa)



© NEWS.am STYLE