«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Քսենիա Սոբչակը Նոր տարին նշել է Կոնստանտին Բոգոմոլովի հետ

16:11, 3 հունվարի

Քսենիա Սոբչակը Նոր տարին նշել է Կոնստանտին ԲոգոմոլովիՆախորդ տարվա դեկտեմբերին համացանցում ակտիվորեն քննարկվում էր Քսենիա Սոբչակի եւ Մաքսիմ Վիտորգանի ամուսնալուծության մասին լուրը։ Հեռուստահաղորդավարուհուն սիրավեպ է վերագրվում ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ։

Այսօր արդեն զույգը չի ամաչում միասին հայտնել միջոցառմանը։ Ինչպես հաղորդում են Starhit-ի աղբյուրները, զույգը չի թաքցրել հարաբերությունները եւ համբուրվել է մարդկանց ներկայությամբ։ Հիշեցնենք՝ Նոր տարուն նախորդող օրերին ռեժիսորը մեկնել է Բեռլին՝ դստեր հետ ժամանակ անցկացնելու նպատակով։ Դատելով Instagram-ում նրա հրապարակումներից՝ ռեժիսորն այնտեղ մի քանի օր է եղել։

Քսենիան այս լուրերը չի մեկնաբանել, սակայն խնդրել է իրեն հանգսիտ թողնել։ «Լսեք այս խորհուրդը։ Հնարավոր է՝ ի վիճակի չեք այն միանգանից հասկանալ, բայց ուղերձը շատ պարզ է՝ մի խառնեք, մի դատեք, դուք ոչինչ եք՝ ուրիշին փոխելու համար։ Ձեր գործը չէ։ Դուք նախատեսված չեք դա անելու համար։ Ապրեք ձեր կյանքով եւ թույլ տվեք, որ մյուսներն իրենց կյանքով ապրեն։ Թող յուրաքանչյուրն իրենն անելու հնարավորություն ունենա»,- Instagram-ի էջում գրել էր Սոբչակը։

Օրեր առաջ Քսենիան եւ Մաքսիմը միասին կոնսերվատորիայիում էին եւ փորձում էին հանրությանն ապացուցել, որ ամեն ինչ կարգին է։ Իսկ Սոբչակի տարվա ամփոփումը գրավել է շատերի ուշադրությունը։ «Ինձ համար այս տարին շրջադարաձային էր՝ փոփոխությունների եւ վերագնահատելու տարի, գլոբալ անցումների տարի՝ անցյալից դեպի ապագա տանող կամուրջ։ Թե ինչպիսին կլինի այդ ապագան, գիտի միայն Խոզը»,- գրել է Քսենիան։   

Հիշենենք՝ Կոնստանտինը Դարյա Մորոզից բաժանվել է նախորդ տարվա օգոստոսին։ «Լուրերն այն մասին, որ Կոստյան եւ Դաշան միասին չեն ապրում, շրջանառվում էին մի քանի տարի, բայց ոչ ոք չգիտեր՝ նրանք պաշտոնապես ամուսնացած են, թե ոչ։ Կիրքն, իսկապես, վաղուց էր անհետացել, սակայն նրանք փորձում էին պահպանել ընտանքիը հանուն դստեր։ Ցավոք, չստացվեց»,- այդ ժամանակ հայտնել էին նրանց ծանոթները։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել