«Նա ոչինչ չի ասում, երբ ցանկանում է ասել ամեն ինչ». Իջինի համարձակ լուսանկարը

18:45   22 մարտի, 2019

Մոսկվաբնակ երգչուհի Իջինը հաճախ է համարձակ լուսանկարներով ուրախացնում երկրպագուներին։ Այս անգամ եւս նա գրավիչ հրապարակում է արել իր միկրոբլոգում։

Ռուսաստանում բնակվող երգչուհին սեւ բոդի է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել են վառ դիմահարդարումը եւ բարձրակրունկները։ Սեւ-սպիտակ գունավորմամբ լուսանկարի մեկնաբանություններում երգչուհին եւ մոդելն անգլերենով գրել է. «Նա ոչինչ չի ասում, երբ ցանկանում է ասել ամեն ինչ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին NEWS.am STYLE-ին տրամադրել էր իր ֆոտոշարքի ամենահետաքրքիր կադրերն ու խոսել կերպարանափոխվելու, սեքսուալությունը վուլգարության չվերածելու եւ իր նոր սինգլում քննարկվող հարցի մասին:

Լուսանկարները՝ @mareta_photography, @madam.photo



© NEWS.am STYLE