Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Դժվարությունները նրան չեն կոտրել. դարձրել են ավելի ուժեղ». Իջինն իր «Սեւ կարապ» կերպարի եւ «ի՞նչ է սերը» հարցի մասին (ֆոտո)

14:05, 26 նոյեմբերի

«Սեւ կարապ»՝ այսպես է բնութագրում իր նոր ֆոտոշարքը ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը, որն այնքան հաճախ է ներկայացնում նոր կերպարներ, որ թվում է՝ օրվա ցանկացած ժամի պատրաստ է անդադար լուսանկարվել եւ կեցվածք ընդունել:

Երգչուհի-մոդելը NEWS.am STYLE-ին է տրանադրել իր ֆոտոշարքի ամենահետաքրքիր կադրերն ու խոսել կերպարանափոխվելու, սեքսուալությունը վուլգարության չվերածելու եւ իր նոր սինգլում քննարկվող հարցի մասին:

Իջին, ո՞ւմ հետ ես համագործակցել հերթական ֆոտոշարքդ իրականացնելիս: Ովքե՞ր են ստեղծել կերպարդ:

Լուսանկարիչը Մարինա Գաբդուլինան է, նրա հետ հաճախ ենք համագործակցում, իմ ամենասիրելի լուսանկարիչներից է: Ես Catwalk Connection ընկերության դեսպանն եմ, եւ հաճախ հենց նրանց զգեստներն եմ կրում: Զգեստներն, իսկապես, շքեղ են:

Քո բոլոր ֆոտոշարքերում համարձակ զգեստներ ես կրում, սակայն հետաքրքիր մի բան կա. երբ կանայք բաց զգեստներ են կրում, դա ոչ միշտ է սեքսուալ լինում, վերածվում է վուլգարության… Ինչպե՞ս ես կարողանում չանցնել այդ սահմանը:

Ուրախ եմ, որ մարդիկ տեսնում են այդ տարբերությունը՝ հետեւելով իմ կերպարին: Իմ կարծիքով՝ կարեւոր է, որ գեղեցիկ նկարի ետեւում արտահայտված լինի ներքին բավարարվածությունը: Այսպես դուք երբեք չեք լրացնի վուլգար եւ էժանաին աղջիկների ցուցակը: Կարեւոր է եւ հոգեպես, եւ ինտելեկտուալ առումով հագեցած մարդ լինելը: Այն աղջիկը, որն ունի արժանապատվություն, խելք, կրթվածություն, դաստիարակություն եւ սեփական անձի հանդեպ հարգանք, չի կարող անցնել այդ սահմանը: Ամեն ինչ գալիս է ներսից:

Ինչպիսի՞ կնոջ ես ցանկացել ներկայացնել այս ֆոտոշարքում:

Այս կերպարը ներկայացնում է «Սեւ կարապ» կոչվող կնոջը: Նա իրականում խոցելի էակ է, որը նվիրված է եղել, սակայն որին շատ անգամներ կոտրել են, բայց կյանքի այդ դժվարությունները նրան չեն թուլացրել: Դրանք նրան դարձրել են ուժեղ, ինքնավստահ, անխոցելի եւ անկախ:

Իջին, այնքան հաճախ ես ներկայանում նոր ֆոտոշարքերով, որ թվում է՝ անգամ առավոտյան, երբ քեզ արթնացնեն, պատրաստ ես լինելու կեցվածք ընդունել եւ լուսանկարվել: Իրոք այդպե՞ս է:

Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, ինձ դուր է գալիս լինել բեմում, տեսախցիկի առաջ… Սիրում եմ կերպարանափոխվել, բայց շատերը չեն պատկերացնում, թե որքան դժվար է լինել մոդել, էլ չեմ խոսում արտինստների կյանքի մասին: Առնվազն երեք ժամ պատրաստվում ես նկարահանման՝ դիմահարդարում, վարսահարդարում, կերպարների ընտրություն, իսկ հետո ամենաքիչը 6-8, երբեմն՝ նաեւ 24 ժամ լինում ես նկարահանման հրապարակում: Չես ուտում, չես քնում, չես հանգստանում, առանց ընդմիջման կանգնում ես տեսախցիկի առաջ՝ բարձրակրունկներով, անհարմար դիրքերով, սակայն պետք է ձեւացնես, թե ամեն ինչ լավ է եւ փորձես լինել ոչ թե հոգնած, այլ գեղեցիկ: Հաջորդ օրն արթնանում ես ու զգում, որ մեջքդ ու ամբողջ մարմինդ ցավում են: Շատ աղջիկներ ինձ կհասկանան: Լինում են օրեր, երբ պարզապես ցանկանում ես մաքրել դիմահարդարումդ, հանել բարձրակրունկներդ, պառկել ու էլ վեր չկենալ: Ամբողջ օրը նստել ու հեռուստասերիալներ նայել… Շատ աղջիկներ ալարում են, նույնիսկ, մի քիչ շպարվել տանից դուրս գալուց առաջ, իսկ ես ամեն օր պետք է լավագույն կերպով ներկայանամ:

Երբ ունեմ թեկուզ չնչին հնարավորություն, չեմ շպարվում, բարձրակրունկների փոխարեն կեդերս եմ հագնում ու վազում մյուս գործերով: Բայց մոդելի եւ արտիստի աշխատանքը չի սահմանափակվում միայն նկարահանումներով: Մենք իրավունք չունենք թուլանալու՝ պետք  միշտ հրաշալի տեսք ունենաս, սպորտով զբաղվես, հետեւս ինքդ քեզ, քանի որ ցանկզացած պահի կարող է նկարահանում առաջանալ, համերգի առաջարկ լինել կամ էլ հարցազրույցի… Անձամբ ինձ դա հեշտ է տրվում, ինքս իմ նկատմամբ շատ պահանջկոտ եմ:

Վերջերս թողարկեցիր քո նոր սինգլը: Կպատմես՝ ի՞նչ պատմություն է թաքնված դրա ետեւում:

Նոր երգս կոչվում է «Что такое любовь?»: Ինչպես միշտ՝ երաժշտությունն ու խոսքերն ինքս եմ հեղինակել: Մոտակա ժամանակներս չեմ նախատեսում տեսահոլովակ նկարահանել դրա հիման վրա: Այս երգն ավելի շատ հոգուս համար եմ թողարկել: Երգն այն մասին է, որ երբ դու ապրում ես մի աշխարհում, որտեղ սերը վերածվել է դաժան խաղի, երբ արդեն չես կարողանում տարբերել, թե ովքեր են դերասաններն ու ովքեր՝ խաղի զոհերը, երբ քո սիրտն այնքան հաճախ են կոտրում, որ էլ հնարավոր չէ հավաքել դրա մասունքները, դու ինքդ քեզ հարց ես տալիս՝ ի՞նչ է սերը եւ ի՞նչ դիմակ պետք է կրեմ այսօր, որպեսզի հաղթեմ այն խաղում, որտեղ բոլորն արդեն պարտված են…

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել