Միակ արտահայտությունը, որը Քիմը գիտի հայերեն (վիդեո)

19:21   11 ապրիլի, 2019

Քիմ Քարդաշյանը Vogue-ի ապրիլյան համարի հերոսուհին է։ Հարցազրույցում նա պատմել է իրավաբան դառնալու մտադրության, Քանյե Ուեսթի առողջական խնդիրների եւ շատ այլ հարցերի մասին։ Բացի տպագիր զրույցից՝ աստղը հարցազրույց է տվել նաեւ վիդեոտարբերակով, որի ընթացքում պատասխանել է 73 բլից հարցի։ Քիմը լրագրողներին դիմավորել է իր տանը, միաժամանակ շփվել է երեք երեխաների եւ ամուսնու հետ, որը եւս մասնակցել է հարցազրույցին։

Ցուցադրելով առաձնատան իդեալական կահավորանքը՝ Քարդաշյան-Ուեսթը մի քանի խորհուրդ է տվել։ Նա հայտարարել է, որ անիմաստ է պայքարել դեղին մամուլի դեմ, հարկավոր է պարզապես արհամարհել այն։

Լրագրողի հարցին, թե հայկական ինչն է սիրում ամենից շատ, Քիմը պատասխանել է, որ սիրում է հայկական խոհանոցը։ «Եթե ես Հայաստանում 24 ժամ ունենամ, ի՞նչ պետք է հասցնեմ փորձել»,- լրագրողը հարցրել է Քարդաշյանից։ «Դուք պետք է փորձեք ամեն ինչ»,- նկատել է Քիմը։

Լրագրողը հայերենով հարցրել է աստղին՝ արդյոք վերջինս խոսո՞ւմ է իր նախնիների լեզվով, ինչին ի պատասխան Քիմն ասել է՝ «Ինչպե՞ս ես» եւ խոստովանել, որ հոր մայրենի լեզվով միայն այդ արտահայտությունը գիտի։



© NEWS.am STYLE