38-ամյա Քիմ Քարդաշյանը Vogue ամսագրի մայիսյան համարի հերոսուհին է։ Ամերիկյան հայտնի ամսագրին տված հարցազրույցում ռեալիթի-շոուի աստղը խոսել է այն մասին, որ ծրագրում է իրավաբան դառնալ, ինչպես նաեւ ամուսնու՝ 42-ամյա Քանյե Ուեսթի հոգեկան հիվանդության մասին։

2016թ.-ին երգչի մոտ ախտորոշվել է բիպոլյար խանգարում։ Հիվանդությունը բնորոշվում է տրամադրության հանկարծակի փոփոխությամբ, մանիակալ, դեպրեսիվ վիճակների հերթագայությամբ։ Քիմի խոսքով՝ ամուսինը սովորել է վերահսկել այդ գործընթացը։ (Կարծես գտնվել է պատճառը՝ ինչու է նա 2015թ.-ին Երեւանում ցատկել Կարապի լիճը)։

«Մեզ մոտ հիմա ամեն ինչ լավ է։ Քանյեի մոտ բավական հանգիստ փուլ է։ Երբեմն ճգնաժամեր լինում են, սակայն մենք հաղթահարում ենք դրանք։ Երբ նոպաները մոտենում են, մենք արդեն գիտենք՝ ինչ անել»,- ասել է աստղը։
Քարդաշյանը նշել է, որ Ուեսթը դեղամիջոցներ չի ընդունում։ «Հաբերն արդեն չեն օգնում նրան. դրանք նրան այլ մարդու են վերածում»,- պարզաբանել է Քիմը։ Հիվանդության պատճառով երաժիշտը տիպված է եղել փոխել կենսակերպը. այժմ նա ավելի քիչ է շրջագայում եւ ճանապարհորդում։

Նախորդ տարվա գարնանը համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը պատրաստվում են ամուսնալուծվել։ Որպես պատճառ նշվում էր հայուհու դժգոհությունն ամուսնու հոգեկան անկայուն վիճակից։
Լուսանկարները՝ Hello
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 29 սեպտեմբերի
Փարթամ և սադրիչ. Meta-ի AI թալիսմանը անսպասելիորեն դարձել է հանրության ցանկության առարկա22:32, 29 սեպտեմբերի
360 միլիոն դոլար` վեց ամսվա ընթացքում. Amouage օծանելիքի տունը աննախադեպ աճ է գրանցել21:19, 29 սեպտեմբերի
Միլիարդատերը, Էրդողանը և ազդեցիկ ընտանիքների կանայք. Թրամփի նախկին փաստաբանի նոր ամուսնու գաղտնիքները21:03, 29 սեպտեմբերի
Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել20:24, 29 սեպտեմբերի
Կալիֆոռնիացի 85 միլիարդատեր ընդգրկվել է մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում19:35, 29 սեպտեմբերի
81-ամյա միլիարդատերը, որը ժառանգներ չունի, որոշել է իր կարողությունը թողնել ուրվական քաղաքին16:40, 29 սեպտեմբերի
«Մեզ ստիպում են լռել և անհետանալ». 61-ամյա Պաուլինա Պորիզկովան խոսել է տարիքային խտրականության դեմ16:19, 29 սեպտեմբերի
Loro Piana-ն կենտրոնացել է ֆունկցիոնալության վրա. շքեղություն, որը գործում է15:36, 29 սեպտեմբերի
Բրեդ Փիթի երրորդ երեխան հրաժարվել է իր ազգանունից15:18, 29 սեպտեմբերի
Վլադիմիր Կլիչկոն տագնապ է հնչեցրել Հեյդեն Պանետիերից իր դստեր ժառանգության վերաբերյալ. «Անծանոթները կարող են ամեն ինչ վերցնել»14:37, 29 սեպտեմբերի
Էմիլի Ռատակովսկին խելքահան է արել երկրպագուներին իր էքսրեմալ կտրվածքներով. նրա զգեստը բացահայտում էր գրեթե ամեն ինչ14:16, 29 սեպտեմբերի
