18:44 13 ապրիլի, 2019Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով առանց դիմահարդարման։
.jpg)
Դերասանուհին լուսանկարները տեղադրել է իր միկրոբլոգում։ Նա կրում է բալագույն վերնաշապիկ, սեւ պիջակ եւ նույն երանգի կիսատաբատ։ Սակայն լուսանկարներում աչքի է ընկնում Օլյայի բնական եւ թարմ տեսքը։ Լուսանկարին կից դերասանուհու հետեւորդները բազմաթիվ դրկական մեկնաբանություններ են թողել՝ գնահատելով նրա գեղեցկությունը։

Հիշեցնենք՝ Օլյա Հակոբյանը վերջերս արտաքինում փոփոխություն էր կատարել, որն ունի հստակ սիմվոլիկա: Օլյան մեջքի հատվածում ձեռք էր բերել իր առաջին դաջվածքը: Դերասանուհին NEWS.am STYLE-ին տրամադրել էր դաջվածքով իր առաջին ֆոտոշարքն ու խոսել մարմնին հայտնված խորհրդանիշների եւ իր նոր հոգեվիճակի մասին, որն էլ առիթ է հանդիսացել դաջվածք ունենալու համար։
