Դերասանուհի Օլյա Հակոբյանն օրերս իր արտաքինում նոր փոփոխություն է կատարել, որն ունի հստակ սիմվոլիկա: Օլյան մեջքի հատվածում ձեռք է բերել իր առաջին դաջվածքը, որն ներկայացնում է տարբեր սիմվոլիկ պատկերներ, այդ թվում՝ լոտոս ես մանդալա: NEWS.am STYLE-ին դերասանուհին տրամադրել է դաջվածքով իր առաջին ֆոտոշարքն ու խոսել մարմնին հայտնված խորհրդանիշների եւ իր նոր հոգեվիճակի մասին, որն էլ առիթ է հանդիսացել, որպեսզի ունենա դաջվածք:
Օլյան համաձայն է, որ յուրաքանչյուր արտաքին փոփոխություն կապված է մարդու ներքին փոփոխության հետ.

«Այո, միանշանակ, այն շատ մեծ կապ ունի հոգեվիճակիս հետ: Այն իմ այժմյան հանդարտ, հանգիստ վիճակի, դրական ինքնազգացողության արտացոլանքն է: Շատ սիրեցի դաջվածքս»,-ասում է դերասանուհին՝ բացահայտելով դաջվածքի խորհուրդը.

«Սա ուղղակի գեղեցիկ նկար չէ, պատկերներից յուրաքանչյուրն ունի իր սիմվոլիկան: Լոտոս ծաղիկը կյանքի, վերածնունդի, կատարյալի ու գեղեցիկի խորհրդանիշն է: Այն ծաղկում է տիղմի մեջ, բայց կատարյալ է: Կա նաեւ առողջության սիմվոլը եւ մանդալան, որն իմ դեպքում խորհրդանշում է սեր եւ երջանկություն»:

Օլյան խոստովանում է՝ այնքան էլ հեշտ չի հարմարվել ամբողջ գործընթացին.
«Դաջվածքս արել եմ մոտ տասն օր առաջ: Ընթացքին դժվար էր դիմանալը, բայց վարպետս՝ Էդգար Սարգսյանը, շատ պրոֆեսիոնալ է, ինչի համար շնորհակալ եմ նրան»:
Դաջվածք ունենալու ցանկություն Օլյան վաղուց ուներ, իսկ հարցին՝ արդյոք համակարծի՞ք է, որ նա, ով մեկ անգամ մարմին դաջվածք է անում, հետագայում մտածում է նոր պատկերներ ունենալու մասին, դերասանուհին պատասխանեց.


«Արդեն երեք տարի է՝ ցանկանում էի դաջվածք ունենալ, բայց վերջապես եկավ հոգեկան այն վիճակը, երբ առանց երկար մտածելու գիտեի՝ ինչ պետք է լինի ինձ վրա: Երբ գործը վերջացրինք, այնքան էլ հոգնել, որ արդյունքին չէի ցանկանում նայել, հետո արթնացա, նայեցի ու սիրահարվեցի: Հիմա արդեն երկու միտք էլ ունեմ: Փաստորեն ճիշտ են ասում (ծիծաղում է)»:


Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Նիկո Նասիբյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:15, 24 հոկտեմբերի
«Ես գիտեմ, թե որտեղ ես դու». Ջոն Բայդենի որդուն կասկածում են մարմնավաճառուհուն սպառնալու մեջ12:12, 24 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ բացահայտ խոսել է Լյուիս Հեմիլթոնի հետ իր հարաբերությունների մասին. «Ես շատ, շատ երջանիկ եմ»11:19, 24 հոկտեմբերի
3 միլիոն դոլար արժողությամբ Rolex, 200,000 դոլար արժողությամբ Hermès պայուսակ և 7 կարատանոց ադամանդ. Քարդի Բին իր ծննդյան օրը շքեղ նվերներով է պատել ինքն իրեն10:34, 24 հոկտեմբերի
Թափանցիկ ժանյակ և փայլեւն շղթաներ. Քիմ Քարդաշյանը նվաճել է Հռոմը09:00, 24 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 23 հոկտեմբերի
Երեք ժամ դիմահարդարման և տնային գործերի համար. Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը23:00, 23 հոկտեմբերի
Ծննդյանս օրերին ես ինձ երջանիկ եմ զգացել, քանի որ բախտ եմ ունեցել ծնվելու հրաշալի ընտանիքում22:18, 23 հոկտեմբերի
Ջ. Ք. Ռոուլինգ. «Եթե տղամարդը կարող է կին լինել, ապա կանայք գոյություն չունեն»21:25, 23 հոկտեմբերի
«Տատիկներին այժմ գրկախառնվելու թույլտվություն է պետք». սկանդալային գովազդը հանվել է քննադատության ալիքից հետո20:38, 23 հոկտեմբերի
Կարա Դելևինը խոսել է իր աղետալի լեսբիական սեքս-երեկույթի մասին19:27, 23 հոկտեմբերի
Lamborghini-ն` ձեր ուսերին. Balenciaga-ն ներկայացնում է 9,500 դոլար արժողությամբ բաճկոն և գլխարկ՝ ավիատոմսերի գնով16:33, 23 հոկտեմբերի
Փարավոնները չեն լրացրել պահանջվող փաստաթղթերը. Շոտլանդիայի թանգարանը հեռացրել է մումիաները համաձայնության բացակայության պատճառով