Էմմին ծնողների հետ արխիվային լուսանկար է հրապարակել

20:47   24 ապրիլի, 2019

Երգչուհի Էմմին արխիվային լուսանկար է հրապարակել ծնողների հետ։ Նա լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ։ Երգչուհին պատկերված է ծնողների՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի եւ երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Դավիթ Բեջանյանը հայտնի քանդակագործ էր, ով իր հետքն է թողել Երեւանում եւ մի շարք հիշվող քանդակների հեղինակ է։ Նրա կինը՝ Նադեժդա Սարգսյանը, լավագույն երգչուհիներից էր, ով զբաղվել է նաեւ մանկավարժական գործունեությամբ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին կրկին կիսվել էր ջերմ ընտանեկան լուսանկարով, որին կից հուզիչ մեկնաբանություն էր գրել. «Ես միակ զավակ եմ։ Շատ երկար են ինձ սպասել, և ամեն ինչ արել ինձ համար։ Իրենց կյանքում ամեն քայլ իմ ապագայի համար է արվել։ Մենք երջանիկ եռյակ ԵՆՔ։ Միասին էինք ամեն օր ու ժամ։ Երևանում` կամ աշխարհով մեկ, տանը` թե դրսում։ Մենք չէինք հոգնում կամ ձանձրանում իրարից։ Նրանք ինձ թողել են միլիոններ։ Չէ, սխալ չհասկանաք, մեր ընտանիքում արժեքներն այլ տեսք ունեն։ Ճամփորդել, նոր վայրեր տեսնել, սովորել, լավ ժամանակ անցկացնել, շփվել ամեն բնագավառի լավագույնների հետ և ի վերջո գնահատել։ Այո, ես հարուստ եմ ծնվել և մեծացել։ Ամեն տարի ծննդյանս ատաջին շնորհավորանքն իրենցից էի ստանում, բայց այսօր երբ արթնացա ու այդ առաջին շնորհավորանքը չստացա, ես հասկացա, որ քնած եմ եղել և տարված երեխաներիս առօրյայով։ Անզգայացած... քար... լուռ։ Բայց ես հավատում եմ, որ այնտեղ` վերևում, կա կյանք, և որ նրանք ինձ հետևում են։ Ես ուրախ եմ, ես ժպտում եմ, ես երջանիկ եմ, ես երգում եմ, ես պարում եմ, որ տեսնեք։ Դուք ինձ այդպիսին եք ստեղծել և ես չեմ ուզում փոխվել։ Շնորհակալ եմ, որ ինձ կյանք եք տվել»։



© NEWS.am STYLE