Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

«Երբ արթնացա ու առաջին շնորհավորանքը ծնողներիցս չստացա, հասկացա․․․»․ Էմմին ծնողների մասին հուզիչ գրառում է կատարել

12:38, 14 ապրիլի

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում վերսկսել է իր ակտիվությունը։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Էմմին իր  Instagram-ում ծնողների հետ արխիվային լուսանկար է հրապարակել, որին կից հուզիչ գրառում է կատարել։ Նա գրել է․

«Ես միակ զավակ եմ։ Շատ երկար են ինձ սպասել, և ամեն ինչ արել ինձ համար։ Իրենց կյանքում ամեն քայլ իմ ապագայի համար է արվել։ Մենք երջանիկ եռյակ ԵՆՔ։ Միասին էինք ամեն օր ու ժամ։ Երևանում` կամ աշխարհով մեկ, տանը` թե դրսում։ Մենք չէինք հոգնում կամ ձանձրանում իրարից։ Նրանք ինձ թողել են միլիոններ։ Չէ, սխալ չհասկանաք, մեր ընտանիքում արժեքներն այլ տեսք ունեն։ Ճամփորդել, նոր վայրեր տեսնել, սովորել, լավ ժամանակ անցկացնել, շփվել ամեն բնագավառի լավագույնների հետ և ի վերջո գնահատել։ Այո, ես հարուստ եմ ծնվել և մեծացել։ Ամեն տարի ծննդյանս ատաջին շնորհավորանքն իրենցից էի ստանում, բայց այսօր երբ արթնացա ու այդ առաջին շնորհավորանքը չստացա, ես հասկացա, որ քնած եմ եղել և տարված երեխաներիս առօրյայով։ Անզգայացած... քար... լուռ։ Բայց ես հավատում եմ, որ այնտեղ` վերևում, կա կյանք, և որ նրանք ինձ հետևում են։ Ես ուրախ եմ, ես ժպտում եմ, ես երջանիկ եմ, ես երգում եմ, ես պարում եմ, որ տեսնեք։ Դուք ինձ այդպիսին եք ստեղծել և ես չեմ ուզում փոխվել։ Շնորհակալ եմ, որ ինձ կյանք եք տվել»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search