Սեւ զգեստ, ջինսե բաճկոն․ Էմմին հմայիչ կերպարում

12:42   4 մայիսի, 2019

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում վերսկսել է իր ակտիվությունը։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Էմմին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է քնքուշ կերպարում։ Երգուհին կրում է սեւ զգեստ,  իսկ ուսերին գցել է ջինսե բաճկոն։ Կերպարը համալրում է ոճային փոքրիկ պայուսակը։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էմմին արխիվային լուսանկար էր հրապարակել ծնողների հետ։ Նա լուսանկարը տեղադրել էր իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ։ Երգչուհին պատկերված էր ծնողների՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի եւ երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ։

Լուսանկարը՝ anthropologie-ի



© NEWS.am STYLE