Երգչուհի Էմմին արխիվային լուսանկար է հրապարակել ծնողների հետ։ Նա լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ։ Երգչուհին պատկերված է ծնողների՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի եւ երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Դավիթ Բեջանյանը հայտնի քանդակագործ էր, ով իր հետքն է թողել Երեւանում եւ մի շարք հիշվող քանդակների հեղինակ է։ Նրա կինը՝ Նադեժդա Սարգսյանը, լավագույն երգչուհիներից էր, ով զբաղվել է նաեւ մանկավարժական գործունեությամբ։
.jpg)
Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին կրկին կիսվել էր ջերմ ընտանեկան լուսանկարով, որին կից հուզիչ մեկնաբանություն էր գրել. «Ես միակ զավակ եմ։ Շատ երկար են ինձ սպասել, և ամեն ինչ արել ինձ համար։ Իրենց կյանքում ամեն քայլ իմ ապագայի համար է արվել։ Մենք երջանիկ եռյակ ԵՆՔ։ Միասին էինք ամեն օր ու ժամ։ Երևանում` կամ աշխարհով մեկ, տանը` թե դրսում։ Մենք չէինք հոգնում կամ ձանձրանում իրարից։ Նրանք ինձ թողել են միլիոններ։ Չէ, սխալ չհասկանաք, մեր ընտանիքում արժեքներն այլ տեսք ունեն։ Ճամփորդել, նոր վայրեր տեսնել, սովորել, լավ ժամանակ անցկացնել, շփվել ամեն բնագավառի լավագույնների հետ և ի վերջո գնահատել։ Այո, ես հարուստ եմ ծնվել և մեծացել։ Ամեն տարի ծննդյանս ատաջին շնորհավորանքն իրենցից էի ստանում, բայց այսօր երբ արթնացա ու այդ առաջին շնորհավորանքը չստացա, ես հասկացա, որ քնած եմ եղել և տարված երեխաներիս առօրյայով։ Անզգայացած... քար... լուռ։ Բայց ես հավատում եմ, որ այնտեղ` վերևում, կա կյանք, և որ նրանք ինձ հետևում են։ Ես ուրախ եմ, ես ժպտում եմ, ես երջանիկ եմ, ես երգում եմ, ես պարում եմ, որ տեսնեք։ Դուք ինձ այդպիսին եք ստեղծել և ես չեմ ուզում փոխվել։ Շնորհակալ եմ, որ ինձ կյանք եք տվել»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:17, 11 նոյեմբերի
Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել10:30, 11 նոյեմբերի

10:15, 11 նոյեմբերի
Պղպեղի սփրեյ, շան խայթոց և նվաստացում. նոր մեղադրանքներ Քայլի Ջենների դեմ09:00, 11 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 10 նոյեմբերի
Հարթ ճակատից մինչև «տիկնիկային» շուրթեր․ ինչպես «Մար-ա-Լագոյի դեմքը» քաղաքական զենք դարձավ Թրամփի շրջապատում22:22, 10 նոյեմբերի
Աշխարհն առանց համացանցի․ մասնագետները սովորեցնում են գոյատևել առանց սմարթֆոնների և բանկային քարտերի21:19, 10 նոյեմբերի
Birkin-ն այլևս կարգավիճակ չի երաշխավորում․ ինչո՞ւ են կոլեկցիոներները հիասթափվում Hermès-ի լեգենդար պայուսակից20:31, 10 նոյեմբերի
Գանձարան միլիարդատերերի համար․ լոնդոնյան պահոցում պահում են ադամանդներ, Hermès-ի պայուսակներ և անգամ Pokémon-ի խաղաքարտեր19:27, 10 նոյեմբերի
Հռոմի պապը, 1957 թվականի ողբերգությունն ու 69-ամյա դավադրությունը. ինչո՞ւ «Ferrari»-ն իտալացի արշավորդների չի վերցնում16:33, 10 նոյեմբերի
26 տարի սպասում և հարսանիք. 84-ամյա միլիարդատեր Մայքլ Բլումբերգը ամուսնացել է իր սիրելիի հետ15:28, 10 նոյեմբերի
«Լրտեսուհու» հետ սիրավեպը կարող է Nvidia-ի գործադիր տնօրենին արժենալ 60 մլրդ դոլար և կարիերա. Ջենսեն Հուանգը հայտնվել է կրկնակի սկանդալի մեջ14:37, 10 նոյեմբերի
Անկախ ժամագործի տրիումֆը. քիչ հայտնի ապրանքանիշը արժանացել է «Ժամացուցային արվեստի Օսկար»-ին