«Ո՞վ է աշխատում այսօր». հմայիչ Լուսինե Թովմասյանի ոճայի կերպարը

21:41   8 մայիսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել ու ներկայացրել իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Լուսինեն ամբողջությամբ սպիտակ հագուստ է կրում՝ տաբատ եւ պիջակ։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկ կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Ո՞վ է աշխատում այսօր»,- մեկնաբանություններում գրել է Լուսինեն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում գեղեցկուհին խոսել էր տարբեր թեմաների մասին։ «Մրցույթն ինձ համար հրաշալի իրադարձություն էր՝ առաջին հերթին այն պատճառով, որ իմ երկիրն էի ներկայացնում: Անչափ անհանգստացնող է գիտակցումը, որ դու ուղիղ եթերում ես, բոլորն արդյունք են սպասում, քո Հայրենիքը շունչը պահած հետեւում է»,- ասում էր նա «Միսս Եվրոպա-2005»-ի մասին։



© NEWS.am STYLE