Հմայիչ Սիրուշոն՝ նկարահանման հրապարակում

22:37   12 մայիսի, 2019

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Իր Instagram-ում Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է նկարահանման հրապարակից։ Սիրված երգչուհին կրում է սպիտակ վերնաշապիկ, ջինսե բաճկոն։ Գեղեցիկ վարսահարդմամբ եւ դիմահարդարմամբ է։ Կադրին կից Սիրուշոն հեշթեգերում գրել է․ «#ZomaZoma»:

Օրերս Երեւանի ամենակոլորիտային անկյունը` Կոնդը վերածվել էր հուզիչ ժամադրավայրի` Սիրուշոյի եւ նրա երկրպագուների համար: Երգչուհու ինստագրամյան գրառումը մեծ իրարանցում էր առաջացրել նրա երկրպագուների շրջանում: Սիրուշոն, ոչ ավել, ոչ պակաս, որոշել էր ոչ միայն իրականացնել երկրպագուների` իր հետ հանդիպելու երազանքը, այլեւ նրանց մասնակիցը դարձնելու իր նոր տեսահոլովակի նկարահնումներին, որը երգչուհու արդեն հայտնի «Զոմա-Զոմա» երգի հիման վրա է:



© NEWS.am STYLE