Երեւանի ամենակոլորիտային անկյունը` Կոնդն, այսօր վերածվել է հուզիչ ժամադրավայրի` Սիրուշոյի եւ նրա երկրպագուների համար: Երգչուհու ինստագրամյան գրառումը երեկ մեծ իրարանցում առաջացրեց նրա երկրպագուների շրջանում: Սիրուշոն, ոչ ավել, ոչ պակաս, որոշել էր ոչ միայն իրականացնել երկրպագուների` իր հետ հանդիպելու երազանքը, այլեւ նրանց մասնակիցը դարձնելու իր նոր տեսահոլովակի նկարահնումներին, որը երգչուհու արդեն հայտնի «Զոմա-Զոմա» երգի հիման վրա է:
Տեսահոլովակի ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ վայրն ընտրվել է իր կոլորիտային առանձնահատկության համար:
Մինչ զրուցում էինք ռեժիսորի հետ` երկրպագուներից շատերն արդեն կազմ-պատրաստ Կոնդում էին: Չնայած արեւին ու շոգին` նրանք պատրաստ էին համբերատար սպասել սիրելի արտիստի հետ խոստացված հանդիպմանը: Եվ, ահա` Սիրուշոն միացավ նրանց նկարահանման հրապարակում:
Երգչուհին սելֆիների ընթացքում հասցրեց պատասխանել նաեւ մեզ հետաքրքրող հարցերին:
«Երգը որոշ ժամանակ է` իմ երգացանկում է, երգել եմ աշխարհի տարբեր երկրներում` «Արմատ» հյուրախաղերի շրջանակում: Սա այն երգերից է, որն այնքան շատ էր սիրվել: Ցանկանում էինք նկարահանել տեսահոլովակ, բայց չէինք գտնում այն կարեւոր մասնիկը, որը պետք էր նկարահանման համար: Երկար քննարկումների արդյունքում՝ հասկացանք, որ տեսահոլովակը պետք է նկարահանվի հենց այստեղ: Տարբեր տարածքներ տեսանք, հետո հայտնվեցինք Կոնդում ու սիրահարվեցինք այս վայրին: Արդեն ծանոթացել ու շփվել ենք կոնդեցիների հետ»,-նշեց նա:
Անդրադառնալով երկրպագուներին իր տեսահոլովակում նկարահանելու մտքին՝ հավելեց.
«Երկրպագուներս շատ էին գրում, որ հանդիպելու ցանկություն ունեն, հատկապես վերջին օրերին նրանք սկսեցին անկեղծանալ ու պատմել իրենց պատմությունները, շատերը գրում էին, որ ցանկություն են ունեցել հանդիպելու ինձ հետ, բայց չի ստացվել: Այդպես նստեցինք ու քննարկեցինք, որ եթե ունենք նկարահանում, ինչո՞ւ ոչ` երկրպագուներին կարող ենք հրավիրել այստեղ, որպեսզի առիթ լինի ինձ հետ հանդիպելու»:
Տեսահոլովակում երգչուհին ներկայացնելու է շատերիս համար հարազատ երեւանյան կոլորիտը՝ նարդին, հին ավտոմեքենաներն ու բակային մյուս առանձնահատկությունները.
«Փորձել ենք ընդգծել հայկական կոլորիտն այնպիսի կողմից, որից դեռեւս անդրադարձ չի եղել: Ինչպես միշտ` փորձում եմ ներկայացնել հայկական մշակույթն` իր տարբեր երանգներով: Այս անգամ փորձել եմ անդրադառնալ ավելի քաղաքային, բակային, մեր մանկության ասոցիացիաներին»,-նշեց նա:
Իսկ հարցին, թե երբ տեսահոլովակը եթերում կլինի, ոչ Սիրուշոն, ոչ էլ Արամայիս Հայրապետյանը դեռեւս հստակ պատասխան չունեն: Այնուամենայնիվ, երգչուհին հույս հայտնեց, որ շատ շուտով երկրպագուները հնարավորություն կունենան եթերից վայելելու իրենց մասնակցությամբ նոր տեսահոլովակը:
Իսկ մինչ այդ, NEWS.am STYLE-ն առաջարկում է մեր ֆոտոռեպորտաժի եւ փոքրիկ տեսանյութի միջոցով տեսնել, թե ինչ մթնոլորտ էր տիրում Կոնդում:
Սյունե Առաքելյան
Լուսանկաները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը15:43, 10 սեպտեմբերի
Celine-ը և Reebok-ը միավորվել են. Freestyle Lo խորհրդանշական սպորտային կոշիկները շքեղորեն վերափոխվել են15:23, 10 սեպտեմբերի
Լիլի Քոլինզը ցուցադրել է իր կազմվածքը լողազգեստով՝ Ֆրանսիայում անցկացրած կարճատև արձակուրդի ժամանակ14:42, 10 սեպտեմբերի
Կովեր, ոսկու հանքեր և 1 դոլար. ինչ խենթ առաջարկներ է ստանում միլիարդատերն իր «կղզու» համար14:20, 10 սեպտեմբերի
«Նույնիսկ շան կեղտն ավելի մեծ հարգանքի է արժանի». Իլոն Մասկը խիստ քննադատել է իր կյանքի մասին պատմող ֆիլմը13:33, 10 սեպտեմբերի
«Դա ինձ ձանձրացել է». 68-ամյա Շերոն Սթոունը խոստովանել է, որ երկար ժամանակ սեքսով չի զբաղվել12:40, 10 սեպտեմբերի
Սիդնի Սուինին մերկ լուսանկարվել է՝ ծածկելով իր ինտիմ մասերը ֆուտբոլի գնդակներով. երկրպագուները խելագարվել են12:19, 10 սեպտեմբերի
«Մերկ համարձակություն». Բիանկա Սենսորին կրկին ապշեցրել է հանրությանը11:38, 10 սեպտեմբերի
24-ամյա բլոգերը մահացել է չափազանց շատ ուտելուց հետո11:17, 10 սեպտեմբերի
Նա իր երեխաների մայրերին անվանել է «բազմացնող էգեր». Իլոն Մասկի առաջին կինը խոսել է իրենց ամուսնության մասին