Քիմի եւ Քանյեի հարսանիքի արտասովոր լուսանկարները. այսօր նրանց ամուսնության 5-րդ տարեդարձն է

12:16   24 մայիսի, 2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը եւ ռեփեր Քանյե Ուեսթն այսօր նշում են հարսանիքի տարեդարձը։ Նրանք ամուսնացել են 2014թ.-ի մայիսի 24-ին։ Այսօր 38-ամյա աստղը երկրպագուների հետ կիսվել է նախկինում չհրապարակված լուսանկարներով։

Ким Кардашьян показала необычные свадебные снимки в честь 5-летия торжества

Քարդաշյան-Ջեններ կլանի ամենաամուր ընտանիքը շնորհավորանքներ է ընդունում։ 5 տարի առաջ՝ այս օրը, նրանք ամուսնացել են ռոմանտիկ վայրում՝ իտալական Ֆլորենցիայում։ «Մի քանի լուսանկար 5 տարի առաջ տեղի ունեցած մեր հարսանիքի ետնաբեմից»,- գրել է Քիմը։

Լուսանկարներում պատկերված է Քանյե Ուեսթը, որն ընկերոջ օգնությամբ կոստյում է հագնում։ Մյուս լուսանկաներում վիզաժիստն ավարտին է հասցնում Քիմի տոնական դիմահարդարումը։ Հեռուստաաստղը ցույց է տվել նաեւ արարարողության հյուրերին։ Նրա խոսքով՝ ամեն ինչ հապճեպ էր ու միեւնույն ժամանակ հուզիչ։

«Մենք ժամանել էինք Փարիզից, պատրաստությունը բավական հապճեպ էր, քանի որ մենք փորձում էինք ճիշտ ժամանակին սկսել։ Մենք նոր էինք իջեցրել քողս, եւ ինձ դուր հրեցին։ Ես քայլում էի, քանի որ Անդրեա Բոչելին սկսել էր երգել, եւ ես չէի կարող դա բաց թողնել։ Ես պատկերացում չունեի, որ դա իսկապես նա էր, քանի դեռ չհասա բեմին։ Ներսումս բղավում էի։ Այնքան հուզիչ հիշողություններ կան»,- պատմել է Քարդաշյանը։

instagram.com/kimkardashian

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը հարսանիքի համար գումար չեն խնայել։ Երկու հարյուր հյուրերի համար կազմակերպված միջոցառման եւ մյուս ծախսերի արժեքը կազմել է երեք մլն դոլար։ Հանուն ամուսնության տարելիցի Քիմը դրժել է խոստումը, որը տվել էր Փարիզում կողոպուտից հետո։ Վերջերս ծնվել է նրանց չորրորդ երեխան։ Նրան կրել եւ լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Երեխային տվել են Պսալմ անունը։



© NEWS.am STYLE