38-ամյա Քիմ Քարդաշյանն ու 41-ամյա Քանյե Ուեսթը պատրաստվում են իրենց հարսանիքի հինգերորդ տարելիցին։ Հանուն այդ օրվա հեռուստաաստղն իր սեփական կանոներում բացառություն է արել, որը պահել է երեք տարի։
2014թ․-ի մայիսի 24․ աստղային զույգի հարսանիքի օրն է։ Հենց այդ հատկանշական օրվա առթիվ բիզնես լեդին նախատեսում է թողարկել Mrs. West կոսմետիկ միջոցների հավաքածուն։ Գովազդային լուսանկարները հարսանեկան թեմայով են։ Վերջին լուսանկարում, որը Քիմը տեղադրել է իր բլոգում նա կերպարանք է ընդունել թոփլես՝ սպիտակ վարդերի ֆոնին, իսկ կուրծքը ծածկել է ծաղիկներով։
Ուշադրության է արժանացել Քիմի ձախ ձեռքին առկա ամուսնական մատանին։ Դա Քանեյի նվերն է՝ օվալի տեսքով ադամանդե մատանի։ Քիմը նախկինում երբեք չի կրել այդ զարդը շատ լուրջ պատճառով։
2016թ․-ին Քարդաշյանը ծանր սթրես է տարել։ Աստղը հանգստանում էր փարիզյան հյուրանոցներից մեկում, երբ կողոպտիչներ են ներխուժել։ Ատրճանակով սպառնացել են, Քիմի համարից վերցրել են ողջ զարդերը, իսկ նրան կապել եւ պակել են լոգարանում։
Ոստիկանությունն այդպես էլ չի գտել $10,6 միլիոն դոլար արժողությամբ զարդերը։ Կորցրած մատանու փոխարեն Քանյեն կնոջը նորն է նվիրել։ Սակայն ռեփերի կինը չի ցանկացել կրել այն։
Քիմը երդվել էր հրաժարվել թանկարժեք զարդերից, որպեսզի իրենից կողոպտիչների տիրախ չդարձնի։ Հարսանեկան տարելիցի պատրաստությունն աստղին ստիպել է դրժել երդումը։
Իր բլոգում Քիմը կիսվել է լուսանկարով, որն արվել է Իտալիայում՝ իրենց ամուսնության օրը։ Քանյեն սմոկինգ է կրում, իսկ Քիմըկանգնած է հարսանեկան զգեստով, որը հատուկ իր համար ստեղծել է դիզայներ Ռիկարդո Տիշին։
«Հինգ տարի եւ չորս երեխա։ Կյանքն ավելի լավը չի կարող լինել։ Տարելիցն այնքան մոտ է», - գրել է Քարդաշյանն իր Instagram-ում։ Սպասվող տոնը լինելու է մեծ, ինչպիսին ընտանիքի միջոցառումների մեծ մասն է։
Աղբյուրը՝ Cosmopolitan
Լուսանկարը՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել