Էմմին որդիների հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել

16:53   25 մայիսի, 2019

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում վերսկսել է իր ակտիվությունը։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

View this post on Instagram

A post shared by Emmy (@emmybejanyan) on

Էմմին իր  Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է որդիների հետ։ Նրանք զբասնում են, երեխաները չարաճճիություններ են անում եւ լուսանկարվում։ Հոլովակին կից նա որեւէ մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էմմին արխիվային լուսանկար էր հրապարակել ծնողների հետ։ Նա լուսանկարը տեղադրել էր իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ։ Երգչուհին պատկերված էր ծնողների՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի եւ երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ։



© NEWS.am STYLE