«Մեծ տարիքում էլ նա է լինելու իմ կողքին»․ Լիլիթ Բաբասյանն ամուսնու մասին

19:43   2 հունիսի, 2019

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններ ամուսնական զույգը շատ ակտիվ է սոցցանցերում: Յուրաքանչյուրն իր հերթին իրենց միկրոբլոգներում ներկայացնում է, թե՛ աշխատանքային, թե՛ ընտանեկան, թե՛ այս կան այն հարցի շուրջ իր տեսակետն արտահայտող հրապարակումները:

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանն իր Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։ Զույգը գտնվում է լողավազանում։ Իսկ ջերմ կադրին կից Լիլիթը գրել է․

«Մեզնից մեծերը միշտ ասում են՝ բոլոր ընտանիքներում էլ լինում են դժվարին պահեր, շրջաններ, երբ ընտրությանդ կասկածանքով ես վերաբերվում։ Իսկապես այդպես է, բայց ես արդեն գիտեմ՝ դա իմ ընտրությունն է, մեծ տարիքում էլ նա է լինելու իմ կողքին, իսկ իդեալներ չեն լինում»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լիլիթ Բաբասյանն իր միկրոբլոգում անդրադարձել էր նիհարելու հետ կապված մի շարք միֆերի։ Մատնանշելով տարածված սխալները՝ նա նշել էր՝ ինչպես է հարկավոր ճիշտ ազատվել ավելորդ կիլոգրամներից։



© NEWS.am STYLE