Կարճ ջինսե կիսատաբատ, ամառային վերնաշապիկ․ Լիլիթ Բաբասյանի գայթակղիչ պարը

20:14   8 հունիսի, 2019

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններ ամուսնական զույգը շատ ակտիվ է սոցցանցերում: Յուրաքանչյուրն իր հերթին իրենց միկրոբլոգներում ներկայացնում է, թե՛ աշխատանքային, թե՛ ընտանեկան, թե՛ այս կան այն հարցի շուրջ իր տեսակետն արտահայտող հրապարակումները:

View this post on Instagram

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանն իր Instagram-ի էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում կրում է ուլտրակարճ, ջինսե կիսատաբատ, ճերմակ վերնաշապիկ։

«Իսկ դուք սիրու՞մ եք պարել», - հրապարակմանը կից գրել է Լիլիթը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լիլիթ Բաբասյանն իր միկրոբլոգում անդրադարձել էր նիհարելու հետ կապված մի շարք միֆերի։ Մատնանշելով տարածված սխալները՝ նա նշել էր՝ ինչպես է հարկավոր ճիշտ ազատվել ավելորդ կիլոգրամներից։



© NEWS.am STYLE