Ինչ են անում Իրինա Շեյքն ու Բրեդլի Քուփերը բաժանումից հետո (ֆոտո)

12:11   14 հունիսի, 2019

Բրեդլի Քուփերից բաժանվելուց հետո Իրինա Շեյքը խորասուզվել է աշխատանքի մեջ։ Սուպերմոդելին Իսլանդիայում նկատել են նկարահանման ընթացքում, ապա պապարացիները Իրինային լուսանկարել են Իտալիայում, ուր նա ժամանել է աշխատանքային նպատակով։

Շեյքը Ֆլորենցիայի փողոցներում շրջել է ամառային կարճ զգեստով, իսկ կերպարն ամբողջացրել է սպորտային կոշիկներով ու դեղին պայուսակով...

Իսկ երկուամյա դուստրը՝ Լեան, մնացել է հոր հետ, որին եւս պապարացիները լուսանկարել են. դերասանը փոքրիկի հետ զբոսանքի է դուրս եկել։ Նրանց ընկերակցել է աղջկա, ըստ ամենայնի, նոր դայակը։ Նախկինում զբոսանքների ընթացքում աստղային զույգի դստեր հետ այլ կնոջ էին նկատել։ Քուփերը հոգարությամբ գրկել էր դստերը...

Ըստ աղբյուրների՝ հենց Իրինան է Բրեդլի Քուփերից բաժանման նախաձեռնողը չորս տարվա սիրավեպից հետո։ Խոսվում է այն մասին, որ զույգի հարաբերությունները փչացել են «Աստղը ծնվեց» ֆիլմում Քուփերի աշխատանքի ընթացքում. ֆիլմը դարձել է նրա ռեժիսորական դեբյուտը։

Առհասարակ, ոչ ոք մինչեւ վերջ չի հասկացել՝ ինչու է գեղեցիկ զույգը բաժանվել։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ մեղավորը «Աստղը ծնվեց» ֆիլմում Քուփերի զուգընկերն է՝ հայտնի երգչուհի Լեդի Գագան...

Աղբյուրը՝ Daily Mail, Spletnik



© NEWS.am STYLE