Նախորդ շաբաթ հայտնի է դարձել, որ Բրեդլի Քուփերը եւ Իրինա Շեյքը վերջնականապես բաժանվել են։ Թեեւ այդ տեղեկատվությունը քննարվում էր դեռ մայիս ամսից։ Հիշեցնենք՝ աստղային զույգը միասին էր չորս տարի, իսկ երկու տարի առաջ լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Լեան։
Սիրահարները նույնիսկ խոսում էին մոտակա ամուսնության մասին, իսկ Քուփերը Շեյքին շքեղ զմրուխտյա մատանի էր նվիրել։ Ցավոք, հարսանիք տեղի չունեցավ։ Իրինան տեղափոեխվել է Բրեդլիի բնակարանից, հանել մատանին։ Մի խոսքով՝ ամեն ինչ ավարտված է...
Լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում ամենատարբեր վարկածներ են պտտվում, թե ինչու է աստղային զույգը բաժանվել։ Սկզբնական շրջանում խոսվում էր այն մասին, որ զույգի բաժանման պատճառ է դարձել «Աստղը ծնվեց» ֆիլմում Քուփերի զուգընկերը՝ հայտնի երգչուհի Լեդի Գագան. իբրեւ նրանց միջեւ «քիմիա» էր առկա։ Թե ինչպես էին «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում Քուփերն ու Գագան նայում միմյանց, շատերին էր շփոթեցրել։ Երկրպագուները կարծել էին, որ Շեյքը խանդի տեսարան կսարքի։ Հայտնի չէ՝ արդյոք դա տեղի է ունեցել, թե ոչ, սակայն փաստ է. ֆիլմի թողարկումից հետո մոդելի ու դերասանի հարաբերություններն աստիճանաբար վատանում էին։
Զուգահեռաբար հայտնի է դարձել, որ հենց մոդելն է բաժանության նախաձեռնողը։ Ըստ տեղեկությունների՝ Քուփերն այնքան է խորասուզվել աշխատանքի մեջ, որ ժամանակ չի հաստկացրել ոչ Իրինային, ոչ իրենց դստերը։
«Բրեդլին հուզականորեն հեռացել էր Իրինայից՝ աշխատելով ֆիլմի վրա, որը նրա դեբյուտային աշխատանքն էր։ Շեյքը փորձել է պահպանել հարաբերությունները, սակայն ոչինչ չի ստացվել»,- People-ին հայտնել է աղբյուրը։ Ի դեպ, խոսվում էր նաեւ վարկածի մասին, որ Շեյքի ու Քուփերի հարաբերություններն ընդամենը PR են։
Ամեն դեպքում, ափսոս է, սակայն, ինչպես ասում են, որտեղ բարակ է, այնտեղ էլ կտրվում է... Իրինան նախապես գիտեր՝ ինչպիսին է Քուփերը։ Դատելով նրա վերաբերյալ կոլեգաների խոսքերից՝ նա բարդ բնավորություն ունի, իսկապես շատ է աշխատում՝ մոռանալով ամենի մասին։ Եվ հնարավոր է՝ եթե Իրինան կանացի իմաստություն ցուցաբերեր, նրան կհաջողվեր պահպանել սերը։ Ընդ որում, ուրիշի ընտանիքը մութ գաղնիք է, եւ նրանք «հոլիվուդներում» ավելի լավ գիտեն։
Լուսանկարները՝ Getty Images, People
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան