Մարիամ Ալեքսանյանի ու Գոռ Համբարձումյանի ջերմ լուսանկարը

19:11   20 հունիսի, 2019

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը կիսվել է ջերմ լուսանկարով։

Դերասանուհին իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամեը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, վերահրապարակել է իր ու սիրելիի՝  դերասան Գոռ Համբարձումյանի լուսանկարը։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Մարիամը նուրբ դիմահարդարմամբ է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ «Կարոտս»,- այս գրությունն է առկա լուսանկարի վրա։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ը զույգի հետ զրուցել էր անակնկալ նշանադրության, էմոցիաների եւ առաջարկության պլանավորման մասին: «Ես գիտեի, որ անակնկալ է ինձ սպասվում, բայց որ այսպիսի անակնկալ, անսպասելի էր.. Էմոցիաներս շատ էին, բառերով նկարագրել չեմ կարող, ներսումս հրավառություն էր: Ես միշտ եմ երազել այս պահի մասին, դեռ մանկուց այս ամենն իմ երազանքների ցուցակում է եղել (ժպտում է): Գոռը շատ մանրակրկիտ պատրաստվել էր: Նա իմ օրը բառիս բուն իմաստով տոն դարձրեց», - ասել էր Մարիամը։



© NEWS.am STYLE