Ծննդյան օրը յուրաքանչյուրիս կյանքում ամեն տարի խորհրդանշում է մի նոր բանի սկիզբ, կյանքի նոր փուլ՝ տարեց տարի՝ ավելի հասուն ու լուրջ: Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, վստահաբար, չի մոռանա իր կյանքի 22-ամյակը: Հենց այդ օրը՝ հունիսի 8-ին, սիրելին՝ դերասան Գոռ Համբարձումյանը, Մարիամի տարեդարձը դարձրեց ամենահիշարժանը՝ նրան ամուսնության առաջարկություն անելով:
NEWS.am STYLE-ը զույգի հետ զրուցել է անակնկալ նշանադրության, էմոցիաների եւ առաջարկության պլանավորման մասին:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուրի համար էլ ծննդյան օրն առանձնահատուկ է, չնայած՝ ես եւ Մարիամն ունենք մեր հատուկ օրը, բավականին վաղուց՝ մեր հանդիպման սկզբից՝ յուրաքանչյուր ամսի 22-ը մեզ համար շատ կարեւոր օր է: Ես սկզբում որոշել էի, որ հենց ամսի 22-ին անեմ առաջարկությունս, բայց հետո մտածեցի, որ ավելի անսպասելի կլինի, եթե հենց նրա ծննդյան օրը դա անեմ, որովհետեւ վստահ եմ՝ նրա մտքով անցած կլներ, որ ես նրան առաջարկություն կանեմ ամսի 22-ին»,-մեզ հետ զրույցում անկեղծացավ Գոռը, որը եւս, բնականաբար, հուզված էր այդ օրը, բայց կարծում է՝ ամեն ինչ ստացվել է այնպես, ինչպես ծրագրում էր.
«Էմոցիաները պատկերացրածիցս ավելին էին: Օրը շատ լավ անցավ՝ մեր ընկերների, հարազատների, իմ եւ Մարիամի ծնողների, ընտանիքի անդամների ներկայությամբ: Բոլորը շատ ուրախ էին, դե Մարիամի էմոցիաների մասին չեմ խոսում: Ես էլ էի շատ հուզված, որովհետեւ առաջին անգամ էի առաջարկություն անում (ծիծաղում է)»:

Ծննդյան խնջույքի հյուրերից շատերի համար եւս Գոռի առաջարկությունն անսպասելի է եղել, մինչդեռ որոշ ընկերներ ոչ միայն տեղյակ են եղել, այլեւ օգնել են դերասանին այն իրականացնել:
Ինչ վերաբերում է նշանադրության մատանուն, այն Մարիամի սրտով է, քանի որ Գոռը, նույնիսկ, այդ հարցում է ուշադիր եղել.
«Մատանին վաղուց եմ որոշել, թե ինչպիսին պետք է լինի: Երբ դեռ նոր էինք ընկերություն անում, Մարիամն ինձ մի մատանի էր ցույց տվել ու ես վաղուց որոշել էի, որ հենց այդ մատանին է լինելու նրա մատին»:
Իր էմոցիաները մեզ հետ կիսեց նաեւ Մարիամը.
«Ես գիտեի, որ անակնկալ է ինձ սպասվում, բայց որ այսպիսի անակնկալ, անսպասելի էր.. Էմոցիաներս շատ էին, բառերով նկարագրել չեմ կարող, ներսումս հրավառություն էր: Ես միշտ եմ երազել այս պահի մասին, դեռ մանկուց այս ամենն իմ երազանքների ցուցակում է եղել (ժպտում է): Գոռը շատ մանրակրկիտ պատրաստվել էր: Նա իմ օրը բառիս բուն իմաստով տոն դարձրեց»:

Հարցին՝ նոր կարգավիճակը ինչ փոփոխություններ է առաջացրել իր ներսում, դերասանուհին պատասխանեց.
«Զգացմունքնրս նույնն են, մատանին երբեք չի կարող իմ մեջ ինչ-որ բան փոխել: Ես սիրում եմ նրան, առաջվա նման՝ շատ-շատ: Մեր հարաբերություններն ավելի հասուն են դարձել, մենք հիմա ուրիշ աստիճանի վրա ենք»:
Ինչ վերաբերում է զույգի սպասված հարսանիքին՝ թե Մարիամը, թե Գոռը նշեցին, որ դեռ չեն կարող հստակ օր ասել:
«Երբ ամեն ինչ ավելի կոնկրետացվի, բոլորն այդ մասին կիմանան»:
Սյունե Առաքելյան
Տեանյութը՝ Մարիամի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին13:15, 24 հոկտեմբերի
«Ես գիտեմ, թե որտեղ ես դու». Ջոն Բայդենի որդուն կասկածում են մարմնավաճառուհուն սպառնալու մեջ12:12, 24 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ բացահայտ խոսել է Լյուիս Հեմիլթոնի հետ իր հարաբերությունների մասին. «Ես շատ, շատ երջանիկ եմ»11:19, 24 հոկտեմբերի
3 միլիոն դոլար արժողությամբ Rolex, 200,000 դոլար արժողությամբ Hermès պայուսակ և 7 կարատանոց ադամանդ. Քարդի Բին իր ծննդյան օրը շքեղ նվերներով է պատել ինքն իրեն10:34, 24 հոկտեմբերի
Թափանցիկ ժանյակ և փայլեւն շղթաներ. Քիմ Քարդաշյանը նվաճել է Հռոմը09:00, 24 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 23 հոկտեմբերի
Երեք ժամ դիմահարդարման և տնային գործերի համար. Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը23:00, 23 հոկտեմբերի
Ծննդյանս օրերին ես ինձ երջանիկ եմ զգացել, քանի որ բախտ եմ ունեցել ծնվելու հրաշալի ընտանիքում22:18, 23 հոկտեմբերի
Ջ. Ք. Ռոուլինգ. «Եթե տղամարդը կարող է կին լինել, ապա կանայք գոյություն չունեն»21:25, 23 հոկտեմբերի
«Տատիկներին այժմ գրկախառնվելու թույլտվություն է պետք». սկանդալային գովազդը հանվել է քննադատության ալիքից հետո20:38, 23 հոկտեմբերի
Կարա Դելևինը խոսել է իր աղետալի լեսբիական սեքս-երեկույթի մասին