19:03 23 հունիսի, 2019Եթե «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ սերիայից հետո ձեր հոգում դատարկություն է, զինվեք համբերությամբ. կուլտային սերիալի պրիվելն արդեն իսկ արտադրվում է։ Եվ ըստ ամենայնի՝ արժե սպասել։
Associated Press-ին տված հարցազրույցում գլխավոր դերակատարներից մեկը՝ Նաոմի Ուոթսը մեկնաբանել է շոուի նկարահանումները։ Նշվում է, որ իրադարձությունները զարգանում են մեզ հայտնի դեպքերից 5000 տարի առաջ։

«Նախագիծն իսկապես վախեցնում է իր պատմություններով։ Բայց դա շատ հետաքրքիր է։ Ցնցող է՝ ինչպես է «Գահերի խաղը» գրավել ամբողջ աշխարհը. յուրաքանչյուր հոդված, հեռուստատեսային գովազդ, ամեն ինչ նվիրված էր սերիալի վերջաբանին։ Այնպես որ նախագծի շարունակությունը շատ պատասխանատու առաքելություն է։ Բայց ես վստահ եմ, որ սերիալի երկրպագուները կհիանան դրանով եւ իրենց համար ինչ-որ նոր ու հետաքրքիր բան գտնեն Վեսթերոսի հերթական տարբերակում։ Ես պարզապես վստահ եմ, որ ոչ ոք հիսաթափված չի լինի։ Հեղինակները գերազանց թիմ են հավաքել»,- խոստովանել է Ուոթսը։
Աղբյուրը՝ Elle
Լուսանկարները՝ Thesource