Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Դարաշրջանի ավարտ. ինչպես է ավարտվել «Գահերի խաղը»

15:59, 20 մայիսի

Այդ օրը եկել է։ Ցուցադրվել է «Գահերի խաղը» սերիալի 8-րդ եթերաշրջանի վերջին էպիզոդը, որն արդեն իսկ հասցրել է ռեկորդ սահմանել արժեքով եւ հայտնիությամբ։ Ինչո՞վ է ավարտվել Վեսթերոսի հզոր «տների» միջեւ պայքարը Երկաթյա գահի համար։ Դիտում ենք NEWS.am STYLE-ի հետ։

Զգուշացեք. վերջին սերիայի սփոյլեր 

Նախորդ սերիայում Դեյներիսի «խելագարություններից» հետո Թագավորական նավահանգստի ամբողջ պարագծում խարույկներ են վառվում, որոնց կողքով անցնում է Թիրիոն Լանիստերը՝ փնտրելով իր եղբորն ու քրոջը։ Նրա դեմքին անհանգստություն է նկատվում. վիշապների մոր աջ ձեռքին շոկի է ենթարկել այն, ինչ նա արել է։

Կադրում են հայտնվում Ջոն Սնոուն եւ Դավոս Սիվորթը, որոնք գտնում են բանակի առաջնորդ Մոխրագույն որդին։ Միսանդեայի մահվանից հետո նրա սիրտը կոտրված է. նա կրկին սառնասիրտ մարտիկ է, որ պատրաստ է վրեժ լուծել։ Մոխրագույն որդը պատրաստվում է մահապատժի ենթարկել Լանիստերների զինվորների խմբին։ Ջոնը փորձում է խանգարել նրան եւ առաջարկում է զինվորներին գերի վերցնել, ինչին նա պատասխանում է, որ իր թագուհին հրամայել է «սպանել Սերսեայի բոլոր կողմնակիցներին»։ Այն բանից հետո, երբ Դավոսը եւ Ջոնը հեռանում են նրանցից, Մոխրագույն որդն անձամբ գլխատում է հակառակորդին։

Ամենահուզիչ պահերից մեկն էպիզոդն է, որում Թիրիոնը փորձում է Կարմիր աշտարակի մնացորդներում գտնել եղբորն ու քրոջը՝ հասկանալու համար՝ արդյոք նրանք ողջ են։ Նա տեսնում է Ջեյմեի ոսկե ձեռքը։ Թիրիոնն ամեն ինչ հասկանում է. նա փորփրում է մնացորդներն ու գտնում Ջեյմեի եւ Սերսեայի մարմինները։ Կրտսեր Լանիստերը սկսում է լաց լինել, ու հանդիսատեսը սկսում է հասկանալ ոչ միայն այն, թե որքան էր նա սիրում նրան, այլեւ որքան լավ է դերը կատարում դերասանը՝ Փիթեր Դինկլեյջը։

via GIPHY

Կարմիր աշտարակի վրա ծածանվում է Թարգարիենների զինանշանով դրոշը։ Դայներիսն իր խոսքը սկում է դոտրակցիներին դիմելով նրանց մայրենի լեզվով՝ ասելով, որ նրանք իրեն են նվիրել Յոթ թագավորությունները։ Հեծյալները ցնծում են եւ ողջունում նրան։ Ապա նա դիմում է Մոխրագույն որդին՝ նրան անվանելով պատերազմի նոր վարպետ հավատարիմ ծառայության համար եւ շնորհակալություն է հայտնում բանակին։

Վիշապների մայրն իր զորքին հայտնում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել։ «Ես ծրագրում եմ ազատագրել բոլորին ամբողջ աշխարհում Դորնից մինչեւ Կվարտա»։ Այս խոսքերը լրջորեն անհանգստացնում են Թիրիոնին եւ Ջոնին, եւ նրանք հայացքներ են փոխանակում։

Երբ նա ավարտում է խոսքը, դիմում է իր առաջին ձեռքին՝ Թիրիոնին՝ նրան մեղադրելով դավաճանության մեջ այն պատճառով, որ վերջինս ազատել է եղբորը։ «Ես ազատել եմ եղբորս։ Դու ոչնչացրել ես քաղաքը»,- պատասխանում է նա եւ կրծքից պոկում խորհրդանիշը։ Դեյներիսը զինվորներին հրամայում է բռնել նրան։

via GIPHY

Նրա խոսքից հետո նա եւ Ջոնը սառցե հայացքներ են փոխանակում։ Ապա Սնոուն հանդիպում է Արյային, որը ասում է, որ եկել է Սերսեային սպասնելու համար, սակայն «նրա թագուհին առաջինն է հասել նրան»։

«Այժմ նա թագուհի է բոլորի համար»,- նա պատասխանում է Արյային, որը ասում է, որ Դենին գիտի Ջոնի ծագման մասին, եւ նա միշտ վտանգ է լինելու նրա համար։

Կատարվածը վհատեցրել է Սնոուին, եւ  նա մեկնում է գերեվարված Թիրիոնի մոտ, որը զղջում է իր մեծ սխալի համար։ «Հիմա Վարիսի աճյունի փոշին կարող է ասել իմ աճյունի փոշուն. «Տեսնում ես՝ ես եւս ասում էի քեզ»»,- կատակում է Լանիստերը եւ հարցնում Ջոնին՝ կա արդյոք կյանք մահից հետո, որն արդեն իսկ մահացած է եղել։

Ջոնը դատապարտում է սիրելիի քայլերը, սակայն անկեղծորեն կարծում է, որ պատերազմն ավարտված է, սակայն նրա հետ համաձայն չէ Թիրիոնը. «Նա նմա՞ն է մեկին, որն այլեւս չի կռվելու»։

Սերիալի կուլմինացինան. Դեյներիսը մտնում է ավերված գահադահլիճ։ Նրա առաջ այդքան ցանկալի Երկաթյա գահն է, իսկ շուրջն ամեն ինչ ծածկված է ձյան նման սպիտակ փոշով։ Դեյներիսը մոտենում է գահին, նայում դրան, սակայն չի հասցնում նստել. նրան ընդհատում է Ջոն Սնոուն։ «Աշխարհը, որը մեզ հարկավոր է, չի կարող կառուցվել նրանց կողմից, ովքեր հավատում են անցյալին»,- Ջոնին ասում է Դեյներիսը եւ առաջարկում միասին կառավարել։ Թվում է՝ Ջոնը համաձայնում է։ «Դու իմ թագուհին ես, հիմա եւ ընդմիշտ»,- ասում է նա, համբուրում Դենիին եւ... դաշույնով հարվածում նրա կրծքին։

via GIPHY

Տեսարանին ականատես էր Դրոգոնը. նա Երկաթյա գահի վրա բոց է ժայթքում. գահը հալվում է, իսկ վիշապը Դեյներիսի մարմինը տանում է իր հետ։

via GIPHY

Հաջորդ տեսարանում մեզ ցույց են տալիս շղթայված Թիրիոնին, որին Մոխրագույն որդը բերել է Յոթ թագավորությունների լորդերի մոտ՝ տեղի ունեցածը քննարկելու համար։ Յարա Գրեյջոյը պնդում է, որ Ջոն Սնոուն պետք է սպանվի Դեյներիսի սպանության համար, իսկ Թիրիոնն ասում է, որ նրա ճակատագիրը պետք է որոշի թագավորը եւ հավաքված առաջնորդներին խնդրում է ընտրել՝ ով կդառնա Վեսթերոսի նոր թագավորը կամ թագուհին։

Թիրիոնին հարցնում են՝ արդյոք նա կարծում է, որ դա պետք է ինքը լինի, սակայն նա պատասխանում է, որ չի կարող «ավելի վատ ընտրություն մտածել», եւ երբ Դավոսը նրան հարցնում է, թե նրա կարծիքով ով պետք է թագավոր լինի, Թիրիոնը տալիս է Բրան Սթարկի անունը։ «Աշխարհում չկա ավելի զորեղ բան, քան լավ պատմությունը, ոչինչ չի կարող կանգնեցնել այն։ Ո՞վ ավելի լավ պատմություն ունի, քան Բրանը։ Տղա, որը ընկավ բարձր աշտարակից եւ ողջ մնաց, դարձավ երեք աչքանի ագռավ։ Ո՞վ մեզ ավելի լավ կտանի դեպի ապագա»։

Տների առաջնորդներին իրենց ձայնը տալիս են Բրանի օգտին, բայց Սանսան հայտարարում է, որ Հյուսիսը մնում է անկախ թագավորություն, ինչպես եղել է հազարավոր տարիների ընթացքում։

via GIPHY

Բրանը համաձայնում է քրոջ հետ, իսկ Թիրիոնը Բրանին հայտարարում է Վեց թագավորությունների նոր առաջնորդ։ Երբ Թիրիոնը հեռանում է, Բրանը նրան անվանում է թագավորի աջ ձեռքը։ Ջոնի ճակատագիրը եւս որոշված է. նա կմեկնի Գիշերային պահակախումբ։

Շատ երկրպագուներ գժգոհ են այս ավարտից. Հյուսիսի թագավորի գլխապտույտ կարիերայից եւ Երակթյա գահն օրինական ժառանգելու հնարավոր հեռանկարից հետո Սնոուն վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել էր իր ճանապարհը։  

Ավարտը էպիկական է ստացվել. երաժշտական գլխավոր թեմայի հնչյունների ներքո Ջոն Սնոուին տեսնում ենք Սեւ ամրոցում Տորմունդի եւ Ուրվականի հետ, Արյան պատրաստվում է երկար ճանապարհորդության, հավաքում է քարտեզները, հեռադիտակը, իր պողպատյա դաշույնը եւ իհարկե սուրը։ Սանսան քայլում է Վինթերֆելի մեծ դահլիճում, իսկ տղամարդիկ ծնկի են իջնում եւ նրան թագադրում որպես Հյուսիսի թագուհի։ Այսպիսի բարի ավարտ «Գահերի խաղ»-ի ոճով։

via GIPHY

Սոնա Խաչատրյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել