«Գահերի խաղի» երկրպագուները տոնելու առիթ ունեն՝ ֆիլմի առաջիկա թողարկման մասին լուրերով և այժմ հուշում են ստեղծող Ջորջ Ռ. Մարտինի և սերիալի օրիգինալ աստղերից մեկի նոր համագործակցության մասին:
Մարտինն ակնարկել է Մեյզի Ուիլյամսի հետ հնարավոր նախագծի մասին: Ուիլյամսն այն դերասանուհին է, ով գերել է հանդիսատեսին Արյա Սթարկի դերում HBO-ի կողմից իր խորհրդանշական «Գահերի խաղը» սերիալի ադապտացիայի ժամանակ:
Իր Not a Blog կայքում գրառման մեջ Մարտինը պատմել է Լոնդոն կատարած իր ամառային ճանապարհորդության մասին: Սակայն երկրպագուների շրջանում, հավանաբար, ամենաշատը հուզմունք է առաջացրել, նրա գրառման վերջում արված կարճ գրառումը.
«Մենք նաև հանդիպեցինք Մեյզի Ուիլյամսին պիցցայի և մակարոնեղենի շուրջ և խոսեցինք… լավ, ոչ, ավելի լավ է չխորանանք մանրամասների մեջ, ես չեմ ուզում խաբել: Բայց դա կարող է զվարճալի լինել»,- գրել է 76-ամյա գրողը։
Մարտինը մանրամասներ չի հայտնել, ուստի դեռ պարզ չէ՝ արդյոք այս խորհրդավոր նախագիծը կապված կլինի «Գահերի խաղի» տիեզերքի հետ։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Warner Bros. սկսել է հիմք դնել «առնվազն մեկ ֆիլմի» համար, որը տեղի է ունենում Ջորջ Ռ.Ռ. Մարտինի ֆանտաստիկ աշխարհում:
Մինչ նախագիծը դեռ սկզբնական փուլում է՝ առանց ռեժիսորի, դերասանական կազմի կամ սցենարի, աղբյուրներն ասում են, որ Warner Bros. ոգևորված է Յոթ թագավորությունների հարուստ պատմությունները մեծ էկրան հանելու գաղափարով, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Չնայած «Գահերի խաղի» վերջին սեզոնի ոչ միանշանակ ընկալմանը, շոուի հսկայական հաջողությունն արդեն իսկ առաջացրել է բազմաթիվ սփին-օֆֆներ, այդ թվում՝ HBO-ի «Վիշապների տունը»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»11:38, 27 նոյեմբերի
Ժերար Դեպարդիեն կրկին կդատեն բռնաբարության մեղադրանքով. դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում11:18, 27 նոյեմբերի
Հինգ տարի առանց սեքսի և «լավանդայի ամուսնություն». Քլոե Քարդաշյանը դիտարկում է գեյի հետ ամուսնությունը10:30, 27 նոյեմբերի
«Ֆրանսիայի նախագահը՝ «երրորդն ավելորդ է» կարգավիճակում. Մակրոնը անսպասելիորեն հայտնվել է Քեթի Փերիի և Ջասթին Թրյուդոյի ռոմանտիկ սելֆիի մեջ09:00, 27 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ