Շոկ. միջազգային սկանդալից հետո Քիմ Քարդաշյանը վերանվանում է իր ապրանքանիշը

19:37   1 հուլիսի, 2019

38-ամյա Քիմ Քարդաշյանը հետեւություննեևր է արել սկանդալից, որն օրեր առաջ սկսվել է համացանցում։ Հեռուստաաստղը պաշտոնապես հայտարարել է, որ կփոխի մարմինը շտկող իր ապրանքանիշի անունը՝ Kimono։

Ким в белье своего бренда

Քիմը խոստովանել է, որ կյանքում ամենահետաքրքիր խնդիրների մեկը համարում է սեփական բիզնեսը ղեկավարելը։ Նա պատմել է՝ որքան է գնահատում երկրպագուների եւ հանրության հետ ուղիղ շփման հնարավորությունը։

«Ես միշտ լսում եմ, սովորում եւ զարգանում. ես այնքան եմ գնահատում այդ կիրքն ու տարբեր հայացքները, որոնք մարդիկ հասցնում են ինձ»,- Instagram-ում հայտնել է Քարդաշյանը։ Քանյե Ուեսթի կինն ընդգծել է, որ իր ապրանքանիշին տալով անունը, որը հնչում է նույն կերպ, ինչ ճապոնական ավանդական հագուստի անունը, չի ցանկացել ոչ ոքի վիրավորել։ Բայց նա որոշել է փոխել այն։

Ким в купальнике на отдыхе

«Իմ ապրանքանիշերն ու արտադրանքը կառուցված են ներառականության եւ բազմազանության հիմքի վրա, եւ մարամասն մտածելուց հետո ես որոշեցի իմ Solutionwear ապրանքանիշը թողարկել նոր անվան ներքո»,- հայտնել է նա։

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը, հայտնելով իր նոր նախագծի մասին, հայտնվել էր սկանդալի կենտրոնում. ճապոնացիները զայրացել էին ներքնազգեստի հավաքածոի անվան՝ «Կիմոնո» (Kimono) պատճառով։ Նրան մեղադրել էին ռասիզմի եւ մշակութային յուրացման հետ։ Իսկ ճապոնական քաղաքներից մեկի քաղաքապետը նույնիսկ բաց նամակ էր գրել հեռուստաաստղին։



© NEWS.am STYLE