Ճապոնացիները զայրացել են այն պատճառով, որ «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ներքնազգեստի հավաքածու է թողարկել «Կիմոնո» (Kimono) անվան ներքո, հայտնում է BBC News-ը։
Քարդաշյանը հայտնել է սեփական արտադրության, մարմինը ձգող ներքնազգեստի թողարկման մասին։ Նա հայտարարել է, որ նոր ապրանքանիշը ոչ միայն համապատասխանում է բացառապես բոլոր կանանց, այլեւ «գովաբանում է եւ լավացնում կնոջ մարմինը»։

Հավաքածուն շատ հետաքրքիր է ստացվել։ Սակայն նոր արտադրանքի անվանումը դուրս չի եկել ճապոնացիներին։ Նրանք համացացնում բացասական են արձագանքել դրան՝ նշելով, որ այն վիրավորական է, քանի որ կիմոնոն իրենց ավանդական ազգային հագուստն է։ Ճապոնիայիում այն կրում են միայն հատուկ առիթներով։ «Մենք կիմոնո կրում ենք՝ նշելու համար նշանադրություններ, ամուսնություններ, ավարտական երեկույթներ, այն կրում ենք թաղմանը։ Դա հանդիսավոր հագուստ է, որը փոխանցվում է սերնդեսերունդ»,- BBC News-ին պատմել է ճապոնուհի Յակա Օխիշին։

Ճապոնուհու կարծիքով՝ մոդելի կողմից թողարկված ներքնազգեստը բոլորովին կիմոնո չի հիշեցնում, այլ այն, որ Քարդաշյանը պարզապես անվան համար բառ է ընտրել, որում «Քիմ» բառը կա եւ նշանակում է հարգանքի բացակայություն ճապոնական մշակույթի համար այդ հագուստի իրական նշանակության հանդեպ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին19:40, 5 սեպտեմբերի
Լյուիս Հեմիլթոնը գնել է իր երազանքի մեքենան՝ պաշտամունքային Ferrari F40-ը18:31, 5 սեպտեմբերի
Սուշիի մասին տհաճ ճշմարտությունը. գիտնականները պարզել են, որ թյունոսի 96%-ը պարունակում է մակաբույծ որդեր17:38, 5 սեպտեմբերի
Ի՞նչ ընդհանրություն ունեն Բեզոսը, Շեքսպիրը և Չինգիզ խանը