Իրինա Շեյքը, կարծես թե, բոլորովին չի տխրում Քուփերի հետ բաժանումից հետո (ֆոտո)

15:12   4 հուլիսի, 2019

Սուպերմոդել Իրինա Շեյքը շատ չի տխրում Բրեդլի Քուփերից վերջերս բաժանվելուց հետո, որի հետ հարաբերություններ ուներ չորս տարի։ Պապարացիները նրան լուսանկարել են Նյու Յորքի կենրոնում՝ դստեր՝ Լեայի հետ զբոսանքի ընթացքում։

Անկախ դերասան Բրդելի Քուփերից բաժանումից՝ Իրինան հիասքանչ տեսք է ունեցել. նա ամբողջությամբ սեւ հագուստ է կրել՝ Cotton Citizen-ի կարճ բլուզ, հեծանվային շորտեր, սպորտային կոշիկներ եւ սուրճ։ Նա նաեւ ականջօղեր էր կրում։

Հիշեցնենք՝ Իրինա Շեյքը եւ դերասան, պրոդյուսեր Բրեդելի Քուփերը բաժանվել են մոտ մեկ ամիս առաջ։ Շատերը տեղի ունեցածի համար մեղադրում էին «Աստղը ծնվեց» ֆիլմում Քուփերի զուգընկերոջը՝ հայտնի երգչուհի Լեդի Գագային։ Ընդ որում, խոսվում է նաեւ այն մասին, որ նա առհասարակ առնչություն չունի տեղի ունեցածիբ. մեղավորը Քուփերի լուրջ զբաղվածությունն է ֆիլմով, ինչի հետեւանքով զույգը հեռացել է միմյանցից, իսկ արդյունքում՝ բաժանվել... Ամեն դեպքում սրանք միայն վարկածներ են. նախկին սիրահարները քչախոս են, չեն սիրում կիսվել մանրամասներով, այդ պատճառով առայժմ բաժանման իրական պատճառների մասին ոչինչ հայտնի չէ։



© NEWS.am STYLE