«Հայի աչքը միանգամից կտեսնի հայրենի Հայաստանի դրոշը». նույնիսկ Իտալիայում հանգստի ընթացքում Գարիկ Մարտիրոսյանի աչքին հայկական եռագույնն է երեւում

10:07   18 հուլիսի, 2019

Հայտնի շոումեն, ТНТ-ի ստեղծագործական տնօրեն Գարիկ Մարտիրոսյանն, ինչպես հայտնի է, կնոջ՝ Ժաննա Լեւինայի հետ հանգստանում է Իտալիայում։ Instagram-յան էջում նա հայրենասիրական հրապարակում է արել հայրենիքի մասին։

Լուսանկարում պատկերված են փոքրիկ նավ, ծով եւ երկու դրոշ՝ կարմիր ու դեղին։ «Իտալիայում լողափին երկու դրոշը՝ կարմիր ու դեղին, սովորական զբոսաշրջիկի համար ոչինչ չեն նշանակում։ Բայց հայի աչքն անմիջապես հայրենի Հայաստանի դրոշը կտեսնի»,- գրել է Մարտիրոսյանը՝ բազմաթիվ հիացական մեկնաբանությունների արժանանալով հայրենակիցներից։ Կային նաեւ զվարճալի արձագանքներ... «Հայի աչքը նաեւ որոնում է, թե որտեղ կարելի է խորովածի կրպակ տեղադրել», «Ես հայկական դրոշ տեսնում եմ ամենուր եւ նույնիսկ հագուստի խանութներում իրերը դասավորում են ըստ կարգի», «Լուսացույցի ոտ աչքերումս ուրախության արցունքներ են հայտնվում»...

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

Հիշեցնենք՝ վերջերս մեդիայի այլ դեմքերի հետ Գարիկ Մարտիրոսյանը ռուսներին հրավիրում էր Հայաստան։ Յուրօրինակ ֆլեշմոբը սկսեց Միխայիլ Գալուստյանը, որը ռուս երկրպագուներին խոստացավ հանդիպել Երեւանում։ «Դեպի իմ պատմական հայրենիք։ Այնտեղ կհանդիենք»,- Instagram-յան հրապարակումը մեկնաբանել էր նա։ Դրան անմիջապես արձագանքեց շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, որը դիմեց նրան. «Ամառ։ Արեւ։ Հայաստան։ Հանդիպում ենք այնտեղ, սիրելի Միշա Գալուստյան։ Քեզ հետ տար Ժորիկ Վարտանովին։ (Ես չեմ խնդրում, իմ ծանոթներից մեկը՝ Ռուդիկն է շատ խնդրում)»։



© NEWS.am STYLE