Հայտնի հայերը, որոնք բնակվում են Ռուսաստանում, որոշել են մեկնել Երեւան, միեւնույն ժամանակ հրավիրել ռուս զբոսաշրջիկներին։ Սրտառուչ ու գեղեցիկ է ստացվել, ինչն, ի դեպ, զարմանալի չէ։ Պրոմո-հոլովակի պրոդյուսերը «Գազպրոմ մեդիա ժամանցային հեռուստատեսության» գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանն է։ Գրեթե ամեն բան, որը թողարկվում է այդ «ապրանքանիշի» ներքո, առանձնանում է որակով, չափի ու ոճի զգացմամբ։ Առավել եւս երբ խոսքը պատմական հայրենիքի մասին է, որի համար Ջանիբեկյանն այդքան բան է արել։
Ինչ վերաբերում է նոր հոլովակին, դրա նկարահանմանը մասնակցել են Գարիկ Մարտիրոսյանը, նրա կոլեգաներ Միխայիլ Գալուստյանը, Արարատ Քեշյանը, Նատալյա Եփրիկյանը, Քրիստինա Սին, Տիգրան Քեոսայանը, Նոբել Առուստամյանը, Տատյանա Գեւորգյանը, Արթուր Չիլինգարովը, Յանա Եգորյանը եւ իհարկե, Արմեն Ջիգարխանյանը, որը հոլովակի ավարտին նկատում է. «Հայաստանում աստղերն ավելի մոտ են»։
Հայաստանի բնությունը եւ տեսարժան վայրերը պատկերող կադրերն ուղեկցվում են հայտնի հայերի մեկնաբանություններով։
Посмотреть эту публикацию в Instagram
Յուրօրինակ ֆլեշմոբը սկսել է Միխայիլ Գալուստյանը, որը ռուս երկրպագուներին խոստացել է հանդիպել Երեւանում։ «Դեպի իմ պատմական հայրենիք։ Այնտեղ կհանդիպենք»,- Instagram-յան հրապարակումը մեկնաբանել է Միխայիլ Գալուստյանը։
Միանգամից արձագանքել է շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, որը նրան է դիմել խնդրանքով. «Ամառ։ Արեւ։ Հայաստան։ Հանդիպում ենք այնտեղ, սիրելի Միշա Գալուստյան։ Քեզ հետ տար Ժորիկ Վարտանովին։ (Ես չեմ խնդրում, իմ ծանոթներից մեկը՝ Ռուդիկն է շատ խնդրում)»։

Իսկ Ժաննա Լեւինան խորհուրդ է տալիս Հայաստան մեկնել, բայց շտապել։ «Պարզ ասած՝ ձեզ արդեն սպասում են, իսկ արդյոք լա՞վ է տիպել սպասել։ Ոչ։ Այդ պատճառով հավաքում ենք ճամպրուկները, գնում տոմսերը եւ մեկնում, թե չէ խորովածը սառչում է»,- գրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը։
Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը եւս պատմել է Հայաստանում հանգստի առավելությունների մասին։ «Դուք գիտե՞ք, որ Հայաստան մեկնելու համար ձեզ ոչ մուտքի արտոնագիր, ոչ արտասահմանյան անձնագիր հարկավոր չէ։ Եվ բոլորը հասկանում են ռուսերեն։ Հայերը ձեզ միշտ կհասկանան։ Իսկ դուք այս ամռանը պատրաստվո՞ւմ եք Հայաստան մեկնել։ Հնարավոր է՝ այնտեղ կհանդիպենք»,- նշել է Եգորյանը։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են19:36, 5 նոյեմբերի
«Ես խուսափեցի բռնապետ անվանվելուց». Բեռնար Արնոն հումորով պետմել է ճգնաժամերի, մականունների և շքեղության ոլորտի ապագայի մասին18:49, 5 նոյեմբերի
UFC-ի մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը կնկարահանվի Ժան-Կլոդ Վան Դամի նոր մարտաֆիլմում16:18, 5 նոյեմբերի
Ջուդ Բելինգհեմի Calvin Klein ներքնազգեստի գովազդը հաթվածահար է արել Նյու Յորքի երթևեկությունը15:25, 5 նոյեմբերի
Ինչու են Rolex-ը, Audemars Piguet-ը և Patek Philippe-ը վերահսկում 26.6 մլրդ դոլար արժողությամբ օգտագործված ժամացույցների շուկայի 62%-ը14:31, 5 նոյեմբերի
Շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանի հիմնադրած Bozar ռեստորանն ընդգրկվել է աշխարհի 50 լավագույն ռեստորանների ցանկում14:11, 5 նոյեմբերի
Ջոնի Դեփը պատրաստ է վերադառնալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմին. դերասանը նշել է իր վերադարձի պայմանը13:33, 5 նոյեմբերի
Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները պահանջել է երկվորյակ քույրերից սեքսով զբաղվել իրար հետ. այլասերված ֆանտազիաներ12:38, 5 նոյեմբերի
Շունն այլանդակել է հոլիվուդյան դերասանուհու դեմքը, երբ նա շտապել է փրկել իր ֆրանսիական բուլդոգին