Մարգարիտա Սիմոնյանն իր աշխատակիցներին փորձել է Լեդի Գագայի մեկնաբանություններից աշխատավայր վերադարձնել

11:13   18 հուլիսի, 2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը միացել է Instagram-ում ֆլեշմոբին, որը երգչուհի Լեդի Գագայի էջի մեկնաբանություններում սկսել են Իրինա Շեյքի ռուսալեզու երկրպագուները։ Շեյքի եւ Բերդլի Քուփերի բաժանումից հետո հաստատվել են ենթադրություններն այն մասին, թե ինչու է զույգը բաժանվել. խնդիրը երգչուհի Լեդի Գագան է, որի հետ Բերդլին աշխատել է «Աստղը ծնվեց» ֆիլմի վրա։ Սկզբնական շրջանում ամեն կերպ հերքվում էր վարկածն այն մասին, որ ամեն ինչ տեղի է ունեցել երգչուհու պատճառով. իբրեւ թե Բրեդլին եւ Գագան միայն ընկերներ են... Սակայն օրերս հայտնի է դարձել, որ Լեդի Գագան ամեն դեպքում տեղափոխվել է Քուփերի բնակարան, ինչը զայրացրել  է Իրինա Շեյքի ռուս երկրպագուներին, որոնք գրավել են հոլիվուդյան աստղի էջը։

«RT-ի բոլոր աշխատակիցներին խնդրում եմ Instagram-ից վերադառնալ իրենց աշխատավայր,- գրել է Սիմոնյանը՝ մեկնաբանելով արտիստի լուսանկարը։

Որոշ ժամանակ անց լրագրողը գիտակցել է, որշ գաղափարն անհաջողության է մատնվել եւ որոշել է պարզապես կիսվել բաղադրատոմսով, որոնցով նա այդքան հաճախ է երես տալիս հարազատներին։ «Փորձեցի աշխատակիցներիս վերադարձնել աշխավայր, չստացեց։ Այնպես որ վերցրեք խորովածի բաղադրատոմսը»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

Գլխավոր խմբագրի մեկնաբանություններն իրենց տեղն են գտել մյուս լայֆհաքերի շրջանում՝ բորշի, խճողակի եւ նույնիսկ հայկական տոլմայի բաղադրատոմսեր են առկա։ Որոշներն օգտագործում են հնարավորությունն ու փորձում ծանոթանալ, առաջարկել ծառայություններ, ինչ-որ բան վաճառել։ Իսկ երգիչ Եգոր Կրիդը բաց չի թողել հնարավորությունն ու փորձել առաջխացանել իր նոր երգը՝  «Сердцеедка» («Սրտակեր»)՝ այդպես անվանելով Գագային։



© NEWS.am STYLE