Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Շրջադարձ. Լեդի Գագան տեղափոխվել է Բրեդլի Քուփերի բնակարան

18:11, 12 հուլիսի

Դերասաններ Լեդի Գագան եւ Բրեդլի Քուփերը նկատելիորեն մտերմացել են «Աստղը ծնվեց» ֆիլմում նկարահանումներին մասնակցելուց հետո, որում սիրահար զույգի են մարմնավորել։ Երկրպագուներն անմիջապես կասկածել են, որ նրանք սիրավեպ ունեն, թեեւ նրանք վստահեցնում էին, թե իրենց միջեւ ոչինչ չկա։

«Մարդիկ սեր են տեսնել, եւ գիտե՞ք ինչ... Հենց դրան էլ մենք ձգտել ենք։ «Shallow»-ն երգ է սիրո մասին։ «Աստղը ծնվեց»-ը ֆիլմ է սիրո մասին»,- նշել էր երգչուհին։

Սակայն կարծես թե շատերի սպասումներն արդարացել են։ Բրեդլիի ընկերը հավաստիացրել է, որ երգչուհին տեղափոխվել է դերասանի մոտ։ Ինչպես պարզվել է, զույգը միասին է ապրում Քուփերի նյույորքյան առանձնատանը մոտ մեկ ամիս՝ այն ժամանակվանից, երբ նրանից հեռացել է Իրինա Շեյքը։

Ավելին, Քուփերը սիրելիին թույլ է տվել թարմացնել տան ինտերյերը եւ նոր կահույք ձեռք բերել։ Հնարավոր է՝ շենքում ինչ-որ բան Սթեֆանիին հիշեցնում էր դերասանի նախկին քաղաքացիական կնոջ՝ Իրինա Շեյքի մասին։ Այդ պատճառով նա ցանկացել է ազատվել կպչուն անցյալից։ Ի դեպ, նախքան Լեդի Գագայի տեղափոխվելը Բրեդլին ստիպված է եղել բոլոր պահարաններն ազատել նախկի կնոջ հետքերից։

Այժմ Լեդի Գագան դերասանի տանն իրեն լիիրավ տանտիրուհի է զգում։ In Touch հրատարակությունը հայտնում է, որ նա ամբողջությամբ զբաղվում է առանձնատան ինտերյերով եւ նոր կահույք է գնել։

Օգտատերը տոնում են. այս սիրավեպին շատերն էին սպասում։ Այնուամենայնիվ, նրանց յուրօրինակ կապը կարելի էր նկատել անզեն աչքով։ «Օսկար» մրցանակաբաշխության հանձնման ժամանակ նրանք չեն թաքցրել զգացմունքները ու հետաքրքրություն են ցուցաբերել միմյանց նկատմամբ։ Դրա վրա ուշադրություն են դարձրել ոչ միայն ներկաներն, այլեւ Քուփերի նախկին սիրելին՝ Իրինա Շեյքը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search