Իսկ Քուփերը տեղյա՞կ է. Լեդի Գագային «բռնացրել են» ձայնային ռեժիսորի հետ համբուրվելիս (ֆոտո)

11:12   31 հուլիսի, 2019

Սխալմունք է տեղի ունեցել։ Կարծես թե Instagram-ի ռուս օգտատերերն իզուր էին հարձակվել Լեդի Գագայի վրա՝ նրան բաժանող անվանելով եւ մեղադրեով, որ 33-ամյա Իրինա Շեյքից խլել է 44-ամյա Բրեդլի Քուփերին։ Կիրակի օրը Գագային «բռնացրել են» Լոս Անջելեսի սրճարաններից մեկում իր ձայնային ռեժիսորի՝ Ջեն Հորթոնի հետ համբուրվելիս։

Լուսանկարներից պարզ է դառնում, որ աստղն ու նրա նոր ընկերը սրճարանում մոտ մեկ ժամ են անցկացրել եւ տարված են եղել միմյանցով։ «Նրանք համբուրվել  են ու շատ խոսել։ Նրանց սեղանը գտնվում էր մայթի մոտ, այնպես որ նրան ակնհայտորեն չէր հուզում, որ իրենց կտեսնեն։ Նա շատ երջանիկ տեսք ուներ»,- պատմել են ականատեսները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Timelessmagg (@timelessmagg)

Լեդի Գագայի վերջին հարաբերությունը նրա սիրավեպն էր իր գործակալի՝ Քրիստիան Կարինոյի հետ, որի հետ նա նույնիսկ պատրաստվում էր ամուսնանալ։ Սակայն երկու տարվա հարաբերություններից հետո զույգը բաժանվելու որոշում է կայացրել։ Դրանից հետո երգչուհուն սիրավեպ էին վերագրում «Աստղը ծնվեց» ֆիլմում նրա զուգընկերոջ՝ Բրեդլի Քուփերի հետ։ Սակայն աստղը հայտարարել է, որ իրենց կապում է միայն ընկերությունը, իսկ սեր եղել է միայն ֆիլմում։ Ընդ որում, վերջերս հայտնի է դարձել, որ Գագան տեղափոխվել է Քուփերի բնակարան, երբ Շեյքը վերջնականապես լքել է բնակարանը։



© NEWS.am STYLE