Լեդի Գագան մերկացել եւ ցուցադրել է վարդագույն ներքնազգեստը

15:14   3 օգոստոսի, 2019

33-ամյա երգչուհի Լեդի Գագան երկրպագուների հետ կիսվել է սադրիչ լուսանկարով։ Կադրում սկանդալային Գագան անկողնում է, կրում է վարդագույն վարտիք։

Աստղը լուսանկարը տեղադրել է իր Instagram-ի stories բաժնում։ Գագան թոփլես է, կրում է վարդագույն վարտիք, գուլպաներ։

«Երբ ողջ գիշեր լուսանկարվում ես Haus Labs-ի համար», - գրել է հայտնի շիկահերը։

Կիրակի օրը Գագային «բռնացրել են» Լոս Անջելեսի սրճարաններից մեկում իր ձայնային ռեժիսորի՝ Ջեն Հորթոնի հետ համբուրվելիս։

Լուսանկարներից պարզ է դառնում, որ աստղն ու նրա նոր ընկերը սրճարանում մոտ մեկ ժամ են անցկացրել եւ տարված են եղել միմյանցով։ «Նրանք համբուրվել  են ու շատ խոսել։ Նրանց սեղանը գտնվում էր մայթի մոտ, այնպես որ նրան ակնհայտորեն չէր հուզում, որ իրենց կտեսնեն։ Նա շատ երջանիկ տեսք ուներ»,- պատմել են ականատեսները։

Լեդի Գագայի վերջին հարաբերությունը նրա սիրավեպն էր իր գործակալի՝ Քրիստիան Կարինոյի հետ, որի հետ նա նույնիսկ պատրաստվում էր ամուսնանալ։ Սակայն երկու տարվա հարաբերություններից հետո զույգը բաժանվելու որոշում է կայացրել։ Դրանից հետո երգչուհուն սիրավեպ էին վերագրում «Աստղը ծնվեց» ֆիլմում նրա զուգընկերոջ՝ Բրեդլի Քուփերի հետ։ Սակայն աստղը հայտարարել է, որ իրենց կապում է միայն ընկերությունը, իսկ սեր եղել է միայն ֆիլմում։ Ընդ որում, վերջերս հայտնի է դարձել, որ Գագան տեղափոխվել է Քուփերի բնակարան, երբ Շեյքը վերջնականապես լքել է բնակարանը։

Աղբյուրն ու լուսանկարը՝ Cosmo



© NEWS.am STYLE