Հմայիչ ու նուրբ. Տաթեւ Սարգսյանի ամառային կերպարը

13:48   12 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում ոճային դերասանուհին սեւ շապիկ է կրում, որը համադրել է աքսեսուարների՝ վզնոցների հետ։ Տաթեւ Սարգսյանը նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Լուսանկարն արվել է մեքենայում, երիտասարդ դերասանուհին այն չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Տաթեւը բաց գույնի, միջին երկարության շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սեւ, նախշերով զարդարված վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացնում էին կարմիր բարձրակրունկներն ու արտահայտիչ շպարը։ Հետեւորդները գնահատել էին դերասանուհու գեղեցկությունը՝ նշելով, որ նա ոճային է։



© NEWS.am STYLE