«Մենք սիրում ենք իրար». Գալուստյանի կինը պատասխանել է ամուսնալուծության մասին լուրերին

13:17   22 օգոստոսի, 2019

Հայտնի կատակերգու Միխայիլ Գալուստյանի կինը՝ Վիկտորյան, որոշել է մեկնաբանել ամուսնալուծության մասին տեղեկությունները, որոնք վերջերս քննարկվում էին լրատվամիջոցներում։ Նրա խոսքով՝ ամուսնալուծության մասին խոսք չի կարող լինել, քանի որ զույգի մոտ ամեն ինչ հրաշալի է։

«Մարդիկ միշտ հացի, տեսարանների, զվարճանքի կարիք ունեն։ Չար լեզուները վերջերս մեզ էլ հասան՝ խոսելով մեր մոտալուտ ամուսնալուծության մասին։ Սիրելիներս, ցանկանում եմ անձամբ ցրել միֆերը։ Մենք սիրում ենք միմյանց։ Այնքան, կարծես երեկ ենք ծանոթացել։ Բոլորիդ նույնպիսի սեր ենք ցանկանում։ Եվ բարօրություն ձեր տանը»,- Instagram-յան էջում գրել է Գալուստյանի կինը։

Երկրպագուները Վիկտորյային խորհուրդ են տվել ավելի հաճախ համատեղ լուսանկարներ հրապարակել Միխայիլի հետ, որպեսզի բամաբասանքների համար առիթ չլինի։

Ավելի վաղ Միխայիլ Գալուստյանը ստիպված է եղել Instagram-ի միջոցով անձամբ դիմել երկրպագուներին։ Հումորիստը տեսանյութ է հրապարակել, որում կտրականապես հերքել է ամուսնալուծության մասին տեղեկությունը։ «Ես պատասխանատու եմ նրա համար, ինչ ասում եմ։ Բայց ես չեմ կարող պատասխան տալ նրա համար, ինչ դուք մտածում եք»,- գրել է նա։



© NEWS.am STYLE