Քիմ Քարդաշյանը «ճապոնական սկանդալից» հետո հայտնել է ներքնազգեստի ապրանքանիշի նոր անվանումը

15:12   27 օգոստոսի, 2019

Հեռուստաաստղ եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը ներկայացրել է ներքնազգեստի ապրանքանիշի նոր անվանումը, որը նա ստիպված է եղել փոխել ճապոնացիների զայրույթի պատճառով։ Նա այս մասին հայտնել է Instagram-յան էջում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

Kimono-ի փոխարեն ապրանքանիշն այժմ անվանվում է SKIMS։ Այն պաշտոնապես կթողարկվի սեպտեմբերի 10-ին։

«Իմ երկրպագուներն ու հետեւորդներն ինձ ոգեշնչում են։ Նրանց կարծիքները միշտ հետադարձ կապ են ապահովում, որին ես լսում եմ։ Այդ պատճառով ես երախտապարտ եմ նրանց, որ նրանք կիսվել են նոր ապրանքանիշի անվան հետ կապված իրենց գաղափարներով։ Երկար մտորումներից եւ քննարկումներից հետո ես ուրախ եմ ձեզ ներկայացնել SKIMS Solutionwear-ը»,- լուսանկարը մակագրել է նա։

Ким Кардашьян представила новую коллекцию своего бренда белья. Фото Getty

Այս ամռանն աստղը ներկայացրել էր ձգող ներքնազգեստի հավաքածուն՝ Կիմոնո։ Անվանումը, սակայն, զայրացրել էր Ճապոնիայի բնակիչներին։ Դժգոհների շարքում էր նաեւ Կիոտոյի քաղաքապետ Դաիսակու Կադոկավան։ Նա Քիմ Քարդաշյանին պաշտոնական նամակ էր ուղարկել, որում խնդրել էր վերանվանել ապրանքանիշը, ինչպես նաեւ նրան Ճապոնիա էր հրավիրել՝ տեսնելու երկրի գեղեցկությունն ու ծանոթանալու մշակույթին։

Ким Кардашьян объявила новое название своего бельевого бренда и назвала дату его запуска



© NEWS.am STYLE