«Մենք ենք մեր կյանքը մռայլ կամ գունավոր դարձնում». Լիլիթ Բաբասյան

16:15   30 օգոստոսի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կոչ անելով վառ գույներով լցնել օրերը:

Instagram-յան էջում հրապարկված կադրերում նա բաց մանուշակագույն հագուստ է կրում, որը համադրել է նուրբ ու գեղեցիկ վզնոցի հետ: Նա նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, իսկ մեկնաբանությունների հատվածում գրել է. «Մենք ենք մեր կյանքը մռայլ կամ գունավոր դարձնում։ Վառ գույներով լցրեք ձեր օրերը»:  

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լիլիթ Բաբասյանը լուսանկար էր հրապարակել Անահիտ Սիմոնյանի հետ: Վերջինս նախապատվություն էր տվել կապույտ կարճ զգեստին, որը բաց էր ուսերի հատվածում։ Նա նուրբ վզնոց էր կրում եւ փոքրիկ պայուսակ։ Լիլիթ Բաբասյանը վառ զգեստ էր ընտրել։ Նա կերպարն ամբողջացրել էր սեւ պայուսակով եւ խոշոր աքսեսուարներ ընտրել՝ ականջօղեր։ «Պապարացի»,- այս գրությամբ էր Լիլիթ Բաբասյանն ուղեկցել լուսանկարը։



© NEWS.am STYLE