Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում ընկերուհիները շքեղ կերպարում են։ Անահիտ Սիմոնյանը նախապատվություն է տվել կապույտ կարճ զգեստին, որը բաց է ուսերի հատվածում։ Նա նուրբ վզնոց է կրում եւ փոքրիկ պայուսակ։ Լիլիթ Բաբասյանը վառ զգեստ է ընտրել։ Նա կերպարն ամբողջացրել է սեւ պայուսակով եւ խոշոր աքսեսուարներ ընտրել՝ ականջօղեր։ «Պապարացի»,- այս գրությամբ է Լիլիթ Բաբասյանն ուղեկցել լուսանկարը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լիլիթը պատռված ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել էին գոտին ու նուրբ վզնոցը։ «Ամեն ինչ մի օր անցնում է... ցավը, տխրությունը, խնդիրները մնում են անցյալում, իսկ ահա ձեր քայլերն ու արարքները միշտ մնում են ձեզ հետ։ Բարություն տվեք աշխարհին ու կտեսնեք, թե ինչպես եք ամեն օր ավելի լավը դարձնում հենց ձեր կյանքը»,- լուսանկարը մակագրել էր նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:19, 29 սեպտեմբերի
Միլիարդատերը, Էրդողանը և ազդեցիկ ընտանիքների կանայք. Թրամփի նախկին փաստաբանի նոր ամուսնու գաղտնիքները21:03, 29 սեպտեմբերի
Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել20:24, 29 սեպտեմբերի
Կալիֆոռնիացի 85 միլիարդատեր ընդգրկվել է մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում19:35, 29 սեպտեմբերի
81-ամյա միլիարդատերը, որը ժառանգներ չունի, որոշել է իր կարողությունը թողնել ուրվական քաղաքին16:40, 29 սեպտեմբերի
«Մեզ ստիպում են լռել և անհետանալ». 61-ամյա Պաուլինա Պորիզկովան խոսել է տարիքային խտրականության դեմ16:19, 29 սեպտեմբերի
Loro Piana-ն կենտրոնացել է ֆունկցիոնալության վրա. շքեղություն, որը գործում է15:36, 29 սեպտեմբերի
Բրեդ Փիթի երրորդ երեխան հրաժարվել է իր ազգանունից15:18, 29 սեպտեմբերի
Վլադիմիր Կլիչկոն տագնապ է հնչեցրել Հեյդեն Պանետիերից իր դստեր ժառանգության վերաբերյալ. «Անծանոթները կարող են ամեն ինչ վերցնել»14:37, 29 սեպտեմբերի
Էմիլի Ռատակովսկին խելքահան է արել երկրպագուներին իր էքսրեմալ կտրվածքներով. նրա զգեստը բացահայտում էր գրեթե ամեն ինչ14:16, 29 սեպտեմբերի

13:23, 29 սեպտեմբերի
Լեոնարդո Դի Կապրիոյի երկրպագուները ուխտագնացություն են կատարել սուպերմարկետ՝ մի հեռախոսի համար, որը երբեք այնտեղ չի եղել12:29, 29 սեպտեմբերի
Netflix-ի աստղը մեղադրել է Իսրայելին Գազայում ցեղասպանության մեջ